«Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ]րագրին մասնակցությունը հնարավորություն է ընձեռելու ՀՀ գիտնականներին և խմբերին անմիջական մասնակից դառնալու համաշխարհային մակարդակի և նշանակության հետազոտություններին: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4-ին, կառավարության նիստում հայտնեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ զեկուցելով «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին նախագիծը: Նրա խոսքով՝ այն հայ գիտնականներին հնարավորություն կընձեռի օգտվելու ծրագրին մասնակից պետությունների առաջադեմ ենթակառուցվածներից: Ըստ Դումանյանի՝ ծրագրով հնարավորություններ են նախատեսվում բարձր տեխնոլոգիական ոլորտի ստարտափերի, փոքր ու միջին ձեռնարկությունների աջակցության համար և կնպաստաի ՀՀ-ի գիտական համակարգի՝ եվրոպական հետազոտական տարածքին ինտեգրվելու գործընթացի շարունակականությունը: Նախարարը հայտնեց, որ գործընթացը սկսվել է դեռևս 2016 թվականին ԵՄ «Հորիզոն 2020» շրջանակային ծարգրին ՀՀ մասնակցությամբ: Վահրամ Դումանյանի խոսքով՝ ծրագրին մասնակցելու համար կառավարությունը կիրականացնի գիտական հանրության իրազեկվածության բարձրացում, խորհրդատվություն, աջակցություն, ծրագրի ազգային կոնտակտային ինստիտուտի ակտիվացում, որը կօգնի գիտնականներին որակյալ ծրագրերով մասնակցել մրցույթներին: «Անդամության ամենամյան վճարը կկատարվի ՀՀ բյուջեից՝ առաջին և երկրորդ տարվա ընթացքում անդամակցության վճարը 550 000 եվրո է, բայց դրա 50%-ը վերադարձվելու է Հայաստանին, իսկ երրորդ տարուց այն կարող է վերանայվել»,-հայտնեց նախարարը: ԿԳՄՍ նախարարը ներկայացրեց, որ ծրագիրը գործելու է 2021-27 թթ. և այս տարվա հունվարից հայ գիտնականներն ունեցել են հնարավորություն ներկայացնելու հետազոտական ծրագրեր, բայց քանի դեռ Հայաստանն ասոցացված անդամ չէ, նրանց առաջարկները կդիտարկվեն, բայց կֆինանսավորվեն, երբ հանրապետությունը ներառվի այդ երկրների շարքում: Վարչապետն էլ հավելեց, որ 2022-ի բյուջեով գիտության ֆինանսավորումը 83 տոկոսով ավելացվելու է:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
11:04 24.08.26
19:04 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02