«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը հայտարարություն է տարածել՝ ընդգծելով, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման վերաբերյալ Հայաստանի իշխանությունների քաղաքական օրակարգը կեղծ է, իսկ դրա իրականացումը՝ ոչ իրատեսական:
«ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող տարածաշրջանային կումունիկացիաների ապաշրջափակումը ո՛չ միայն տեսականորեն, այլև գործնականում չի կարող հանդիսանալ տարածաշրջանում խաղաղության հաստատման նախապայման: Ադրբեջանի հետ ստորագրված պայմանավորվածությունների վրա հույս դնելը ոչ միայն անիրատեսական է, այլ նաև՝ վտանգավոր, ինչի վառ ապացույցն է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին և 8-րդ կետերի կոպիտ խախտումները Ադրբեջանի կողմից: Ըստ գրավոր պայմանավորվածության Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերի վրա (1-ին կետ), կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում (8-րդ կետ), մինչդեռ 2020թ. նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ներխուժել է նաև Հայաստանի Հանրապետության տարածք, և առ այսօր բազմաթիվ ռազմագերիներ և պատանդներ գտնվում են Ադրբեջանում: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը պնդում է, որ հնարավոր չէ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հասնել, քանի դեռ՝ 1. Լուծված չեն գերիների և պատանդների հայրենադարձման, ինչպես նաև զոհվածների մարմինների վերադարձի հարցերը. 2. Լուծված չէ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարցը (ճանաչված չէ Արցախի Հանրապետությունը). 3. Լուծված չեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցերը. 4. Թուրքիան չի ճանաչել և դատապարտել 1915 թվականի ցեղասպանությունը: Հայաստանի և Արցախի շահերի դեմ ուղղված ցանկացած գործողություն պետք է մերժել: Երբ իշխանության և ընդդիմության բոլոր ջանքերը կուղղվեն այս հարցերի լուծմանը, ապա կունենանք ազգային զարթոնք»,- նշված է հայտարարության մեջ:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02