Սեւ ծովում ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի` Ռուսաստանին զսպելու իր քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Կարծում եմ, որ ՆԱՏՕ-ի զորավարժությունները կապված են ԱՄՆ-ի եւ դրա դաշնակիցների` Ռուսաստանի Դաշնությանը զսպելու քաղաքականությունը զարգացնելու ձգտման հետ՝ չնայած 90-ականներին (20-րդ դար) հնչեցված բոլոր հորդորներին, որոնք տեղ գտան Ռուսաստան-ՆԱՏՕ հիմնադիր ակտի մեջ, որն ամբողջությամբ խախտվեց իր առանցքային մասով եւ որը հայտարարում էր ՆԱՏՕ-ի հանձնառությունը՝ չտեղափոխել իր ռազմական ենթակառուցվածքները դեպի արեւելք, նոր անդամների տարածք, այժմ անկասկած խոսքն ԱՄՆ-ի` նույն Ռումինիայում եւ նույն Բուլղարիայում ռազմածովային ուժերի բազաների ստեղծման հարցում շահագրգռվածության մասին է»,- լրագրողներին ասել է Լավրովը։ Նա նշել է, որ «դա պարզապես ազնիվ խոստումների խախտում չէ, որոնք բազմիցս հնչեցվել են ամերիկյան եւ որոշ եվրոպական առաջնորդների կողմից խորհրդային ղեկավարության հետ զրույցներում, այլ անմիջական խախտում է այն փաստաթղթի, որը ստորագրվել էր եւ որը բոլորը գովաբանում էին` որպես Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի միջեւ խաղաղ գոյակցության եւ գործընկերության հաստատման մոդել»: «ՆԱՏՕ-ի անդամների հետ հարաբերություններում մենք երկար տարիներ սովոր ենք պատրաստվել ցանկացած սադրանքի։ Այդ պատրաստակամությունն ապահովված է»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը Վենեսուելայի արտգործնախարար Ֆելիքս Պլասենսիայի հետ բանակցություններից հետո։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը լիովին պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման։
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02