Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի և Էրեբունու բաժններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Մաշտոցի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպք, Նոր Նորքի բաժնում՝ ատրճանակի, Մալաթիայի բաժնում՝ «Իժ» հրացանի ու ռազմամթերքի, Էրեբունու բաժնում՝ ռազմամթերքի, այդ թվում՝ նռնակի։ Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր են արձանագրվել նաև ոստիկանության Գավառի, Սևանի, Մարտունիի և Ճամբարակի բաժիններում։ Մասնավորապես, Գավառի և Սևանի բաժիններում՝ ատրճանակների, Մարտունիում և Ճամբարակում՝ նռնակների և փամփուշտների։ Արթիկի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ էլ Շիրակի մարզի մի բնակիչ կամավոր հանձնել է պայթուցիչով նռնակ ու փամփուշտներ։ Արտաշատի բաժին զանգած տղամարդն էլ հայտնել է, որ պատերազմի մասնակից է և Արտաշատի երկաթգծի կայարանի մոտ զենք է թողել։ Նրա նշած վայրում հայտնաբերվել են «մուխա» հակատանկային նռնականետի նմանվող նռնականետ ու փամփուշտներ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Եղեգնաձորի և Ջերմուկի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Եղեգնաձորում արձանագրվել է զինամթերքի, այդ թվում՝ պայթուցիչներով նռնակների, Ջերմուկում՝ զինամթերքի ու երկփողանի հրացանի կամավոր հանձնման դեպք։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հորդորում ենք, ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար:
16:03
16:03
15:49
15:33
15:18
12:27
12:17
12:04
11:53
11:04
10:44
10:16
10:00
09:19
09:02
18:14
18:00
17:58
17:37
17:24
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02