Սիրիան վերականգնել Է պարենային սեկտորի գործարանների ու ֆաբրիկաների ավելի քան 50 տոկոսը, որոնք ավերվել Էին պատերազմի ընթացքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել Է Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) արդյունաբերության նախարար Զիյադ Սաբագը:
Զինված հակամարտությունը Սիրիայում շարունակվում Է 2011 թվականից: «Ընթանում Է վերականգնում: Մասնավոր սեկտորը վերստին կառուցել Է իր գործարանները, եւ շատերն արդեն աշխատում են, շահագործման են հանձնվել նաեւ նոր ձեռնարկություններ… կարելի Է ասել, որ մենք վերականգնել ենք ավելի քան 50 տոկոսը»,-ասել Է նախարարը: Խոսելով տեքստիլ արդյունաբերության մասին, որը սիրիական արտադրության հիմնական ուղղություններից մեկն Էր սննդամթերքի եւ դեղագործության հետ միասին, նախարարն ասել Է, որ վերականգնվել Է արտադրական հզորությունների շուրջ 40 տոկոսը:
«Վնասը, որը պատերազմի սկզբից ի վեր հասցվել Է Սիրիայի արդյունաբերության պետական ու մասնավոր սեկտորին, 2019 թվականի վերջի գնահատմամբ գերազանցել Է 23,5 միլիարդ ԱՄՆ-ի դոլարը»,- հավելել Է արդյունաբերության նախարարը:
Նրա խոսքով՝ մեծ չափով կործանվել են նավթային ճյուղի արդյունաբերական օբյեկտները: «Բայց, դրանից զատ, նպատակամիտված գործողություններ են եղել արդյունաբերական օբյեկտների ավերման ուղղությամբ, որոնք նախատեսված են եղել սննդամթերքի ու դեղամիջոցների արտադրության համար եւ ունեցել են ռազմավարական նշանակություն՝ ուղղակիորեն ազդելով քաղաքացիների կյանքի վրա»,-հավելել Է նա: Սաբագը նշել Է, որ լուրջ վնաս Է հասցվել տեքստիլ արդյունաբերությանը եւ առաջին հերթին՝ Հալեպի նահանգում, որտեղ գործնականում ամբողջությամբ ավելվել եւ ահաբեկիչների կողմից կողոպտվել են մասնավոր ու պետական ֆաբրիկաները, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44