ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նոյեմբերի 12-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրաքի Հանրապետության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին։ «Արմենպրես»–ի հաղորդմամբ, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը տեղեկացնում է, որ շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ-Ջուբուրը հայտնել է, որ Իրաքի Հանրապետությունը ցանկանում է ավելի սերտացնել հայ-իրաքյան հարաբերությունները և մեծացնել Հայաստանի հետ առևտրաշրջանառության ծավալները։ Նա շեշտել է Հայաստանի կարևորությունը Իրաքի համար, նաև իր երկրում հայերի սիրված լինելը, և կարծիք հայտնել, որ որակյալ աշխատանքի համար պետք է համագործակցել հենց հայերի հետ։
Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է Բաղդադում անցկացնել երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի նիստը և հավելել, որ Իրաքը հետաքրքրված է Հայաստանի շինարարության և էներգետիկայի ոլորտներում մասնագիտացած ընկերությունների մասնակցությամբ իրենց երկրի վերակառուցման գործում։ Նա նաև Իրաքի Կառավարության անունից պատրաստակամություն է հայտնել աջակցություն ցուցաբերել հայկական ընկերություններին։
Վահան Քերոբյանը նույնպես հետաքրքրվածություն է հայտնել Իրաքի վերակառուցման գործում հայկական ընկերությունների մասնակցության հարցում և նշել, որ Հայաստանի Կառավարությունը ևս պատրաստ է աջակցել այն ընկերություններին, որոնք կմասնակցեն տվյալ գործընթացին։
Ներկայացնելով օտարերկրյա ընկերությունների լիցենզավորման տրամադրման կարգի դյուրացմանն ուղված ՀՀ կառավարության կողմից իրականացված բարեփոխումները՝ նախարարն առաջարկել է Իրաքի Կառավարությանը դիտարկել հայկական ընկերությունների համար իրաքյան շուկա մուտք գործելու գործընթացը հեշտացնելու գործիքների ներդրումը։
Դոկ Սուհալյան Մ․Խալիլ Ալ–Ջուբուրին առաջարկել է այս և նմանատիպ հարցերը ներառել նախատեսվող միջկառավարական նիստի օրակարգում։
Նախարար Քերոբյանը հույս է հայտնել, որ նման հանդիպումները կնպաստեն երկու երկրների միջև առևտրի խթանմանը, մասնավորապես՝ թեթև արդյունաբերության, ոսկերչության, ադամանդագործության և դեղագործության ոլորտներում, հիշեցնելով դեղագործության ոլորտում Հայաստանի վերջին ձեռքբերումը՝ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի արտադրությունը։
Հանդիպման ավարտին նախարարն առաջարկել է իր իսկ գլխավորությամբ առևտրի, շինարարության և էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչների հետ կազմել գործարար պատվիրակություն՝ Իրաք այցելելու նպատակով:
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21
12:03
11:33
11:28
11:02
10:14
16:24
16:15
16:08
12:59
12:21 25.08.26
09:59 24.08.26
11:45 24.08.26
20:33 25.08.26
12:03 25.08.26
16:15 24.08.26
16:08 24.08.26
11:38 24.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02