ՉԺՀ-ի ղեկավար Սի Ծինպինը և ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրի հարաբերությունների ռազմավարական և հիմնարար հարցերը: Նոյեմբերի 16-ին այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Կողմերը կարծիքների լիակատար և խոր փոխանակում են կատարել չին-ամերիկյան հարաբերությունների զարգացման ռազմավարական, համապարփակ և հիմնարար խնդիրների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող կարևոր հարցերի շուրջ»,- նշում է հեռուստաալիքը: Ինչպես հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը, ղեկավարների առցանց հանդիպումն սկսվել է 08:46-ին (Երևանի ժամանակով 04:46-ին):
Առաջին կեսը տևել է շուրջ 1 ժամ 56 րոպե, ինչից հետո կողմերը գնացել են ընդմիջման: Հանդիպման երկրորդ մասն սկսվել է Պեկինի ժամանակով 11:06-ին (Երեւանի ժամանակով 07:06-ին ) և տևել շուրջ 1 ժամ 18 րոպե: Ընդհանուր առմամբ, ղեկավարների բանակցությունները տևել են մոտավորապես 3 ժամ 14 րոպե: Սա երկու ղեկավարների առաջին պաշտոնական հանդիպումն է 2021 թվականի հունվարին Բայդենի՝ ԱՄՆ-ի նախագահի պաշտոնն ստանձնելու պահից ի վեր: Ավելի վաղ նրանք փոխանակել են ուղերձներ և հեռախոսազանգեր: Բայդենի եւ Սի Ծինպինի միջև վերջին հեռախոսազրույցը կայացել Է սեպտեմբերի 10-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44