Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի առողջական վիճակը կայուն է. բարդություններ չեն դիտվում: Այդ մասին լրագրողներին պատմել է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն: Կոնսիլիումը, որն ստեղծվել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանձնարարությամբ, առաջին անգամ Սահակաշվիլիին այցելել է Գորիի հոսպիտալում, նոյեմբերի 20-ին: Հաջորդ օրը նրանք անցկացրել են հոսպիտալում՝ գործանականում ամբողջ օրը զննելով Սահակաշվիլիիին: «Եվս մի քանի օր ուշադիր լինելու կարիք կա, բայց կարող ենք վստահությամբ ասել, որ ներկա դրությամբ մենք դժվարություններ չենք ունեցել»,-ասել է Սուլամանիձեն: Նրա խոսքով՝ բուժումն ընթանում է բժիշկ Էլեն Գիորգաձեի հանձնարարականների համաձայն: Բոլոր ընթացակարգերն անցկացվում են հանգիստ ռեժիմով: «Ամեն բան կարգավորված է, ամեն բան հանգիստ է ընթանում, շատ մարդասիրական ռեժիմով: Պարոն Միխեիլ Սահակաշվիլին ամեն բանից գոհ է: Այսօր ամեն բան կարգին է, հուզական վիճակը նորմալացվել է, ընթացակարգերից ոչ մեկը, որոնք այսօր նրա համար անցկացվել են, անհանգստություն չեն առաջացրել»,-ասել է Ինեզա Սուլամանիձեն: Բժշկի խոսքով՝ երեկ Սահակաշվիլիի ճնշումը շատ բարձր է եղել, բայց այսօր նա իրեն ավելի լավ է զգում: Սահակաշվիլին հացադուլը, որը տեւել է 50 օր, դադարեցրել է նոյեմբերի 20-ի գիշերը բանտարկյալների հիվանդանոցից Գորիի զինվորական հոսպիտալ տեղափոխելուց անմիջապես հետո: Ներկայում նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Բուժման գործընթացն ավարտվելուց հետո կալանավորին կվերադարձնեն Ռուսթավի բանտ: Բացառված չէ, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետը կերկարացվի: Ներկայում դատարանում նրա դեմ հետաքննվում է երեք գործ, դրանցից մեկի առավելագույն ժամկետը կազմում է 9 տարի, հաղորդել է Sputnik-ը:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44