Տարուց ավել է, ինչ «նախկինամերձների» հետ բոլոր «ոնց այսպես եղավ» քննարկումներում, երբ բարձրցնում եմ վերջին 30 տարում այս ամենին հանգեցրած գաղափարական-մշակութային թերացումները, մենք անխուսափելիորեն հանգում ենք ժամանակի ոգու ու ռեալպոլիտիկի պարտադրանքին: Ասել է թե` այս կամ այն քայլը/քաղաքականությունը այդ պային այլընտրանք չուներ, կամ շահեկան էր պետության համար:
Դիցուք այս արդարացումների մեջ ճշմարտություն կա: Այդ ամենը հանգեցրել է նրան, ինչ ունենք:
Այժմ ակնհայտ է, թե ինչի է բերում ռեալպոլիտիկը: Ու սեփական ազգային գաղափարական-մշակութային իրականություն ստեղծելու իմպերատիվն անտեսելը:
Ուստի, մեր պետության հիմքերում կանգնած, ահռելի քաղաքական և այլ ռեսուրս տիրապետող մեծերն այժմ պետք է առաջնային պլան բերեն պետության մշակութային-գաղափարական գոյաբանական հարցերը: Ու իսկականից, ոչ թե ձևի համար: Պիտի քաղաքական օրակարգում, առաջնային կարևորությամբ բարձրացվեն հարցեր, թե մենք ովքեր ենք, ինչի համար ենք ապրում, ինչպես ենք ապրում և ուր ենք գնում: Անգամ ընդդիմության կարգավիճակում: Որպեսզի, երբ (եթե չէ` երբ) գան իշխանության, պետությունը «текучка»-ի սխեմայով չգործի, կեղծ կայունության պատրանքի տակ դանդաղ գահավիժելով դեպի հերթական կոլապսը: Այլ վերածնվի ու վերաիմաստավորվի ազգը և այդ ազգի պետականությունը:
Հակառակ դեպքում, առավել քան ակտուալ են դառնում Vahram Sahakian-ի խոսքերն առ այն, թե ինչպես են հիշվելու մեր նորագույն պատմության ղեկին կանգնածները: