1in.am - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր նախագահության տարիներին այդպես էլ չկարողացավ մշակել ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարություն: Այդպես է արտահայտվել ԱՄՆ Կոնգրեսի զինված ուժերի հարցերով կոմիտեի ղեկավար, հանրապետական Ջոն Մակքեյնը, հայտնում է TASS-ը:
«Ցավոք սրտի պարզ է դարձել, որ այս նախագահը չունի ոչ մի ռազմավարություն` ընդունակ կանգնեցնելու աշխարհում այդ քաոսը և արյունոտ սպանդները: ԱՄՆ-ի ազգային հետախուզության տնօրեն Ջեյմս Քլեպերի խոսքերով` աշխարհը երբեք չի առճակատվել այդքան մեծ քանակությամբ ճգնաժամերի և փախստականների թվի հետ, որոնց հետ մենք գործ ունենք այսօր: Ճգնաժամը Մերձավոր Արևելքում այդպես էլ չկարգավորվեց»,- հայտնել է Մակքեյնը:
Կապված այն բանին, որ երկրի նախագահը հայրենիք վերադարձրեց տարածաշրջանում տեղավորված ամերիկյան զորքերը, ԴԱԻՇ-ը դարձավ ավելի ուժեղ: Ահաբեկչությունը տարածվեց և «հասավ Փարիզի, Բրյուսելի, Սան Բերնարդոյի փողոցներ»: «Դա հանգեցրեց միգրացիոն ճգնաժամին, որը անկայունացրեց Եվրոպան և բաժանեց Արևմուտքը: Դա Վլադիմիր Պուտինին հնարավորություն տվեց Ռուսաստանի կարգավիճակը հաստատել ինչպես համաշխարհային գերտերություն` Սիրիայի իրադրությանը միջամտելու շնորհիվ: Եվ դա Ամերիկայի ընկերներին և թշնամիներին ամբողջ աշխարհում ստիպեց չվստահել մեր խոսքին, կասկածել մեր որոշումների վրա և կասկածել մեր պարտականությունները»,- ասել է նա:
Օբամայի արձագանքը ԴԱԻՇ-ի գործողություններին նա անվանել է «դանդաղ և անբավարար»: «Ստրատեգիական մակարդակով միշտ այնպես է թվում, որ մենք հայտնվում ենք մի քայլ հետ և գործում ենք չափազանց ուշ և թույլ»:
Մակքեյնը կրկին քննադատել է Օբամային այն բանում, որ նա Ուկրաինայի հակամարտության երկու տարվա ընթացքում ուկրաինացիներին չի տվել անհրաժեշտ զենք ինքնապաշտպանության համար:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44