ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Սերբիայի Հանրապետության մշակույթի ոլորտի ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում են նախարարությունից, նշելով, որ քննարկվել են համագործակցության հնարավորությունները: Պատվիրակության կազմում են եղել Սերբիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչը, Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչը, թանգարանի խորհրդական և համակարգող Սաշա Սրեչկովիչը: Պատվիրակությանն ընդունել է ՀՀ ԿԳՄՍՆ մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը: Հանդիպմանը մասնակցել են նույն վարչության մշակութային ժառանգության պահպանման և հանրահռչակման բաժնի պետ Գառնիկ Մոմջյանը և գլխավոր մասնագետ Նաիրա Կիլիչյանը: Աստղիկ Մարաբյանը նշել է, որ հանդիպումը մշակութային երկխոսության նոր հնարավորությունների առիթ կդառնա: Սերբ գործընկերները հայտնել են, որ իրենք արդեն եղել են Սարդարապատի հուշահամալիրում, այցելել են Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան, ծանոթացել թանգարանների գործունեությանը: Բելգրադի Ազգագրության թանգարանի տնօրեն Տիյանա Կոլակ-Անտիչ Պոպովիչի խոսքով՝ իրենք մշակութային համագործակցության բազմաթիվ ուղղություններ են տեսնում. մասնավորապես` ժողովրդական արվեստների ցուցահանդեսների կազմակերպում, թանգարանային ֆոնդերի պահպանության և փորձագետների փորձի փոխանակման ծրագրեր, ինչպես նաև ժողովրդական ստեղծագործության ոլորտի վարպետների ուսուցողական հանդիպումներ: Պատվիրակության անդամները նշել են, որ Սերբիան վերջերս է վավերացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան, և այդ շրջանակում առաջարկել են համագործակցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում համատեղ հայտ գրանցելու ուղղությամբ: Հանդիպմանը դիտարկվել են նաև հայ-սերբական մշակութային կապերը գրահրատարակչության ոլորտում զարգացնելու հեռանկարները: Կողմերը փաստել են, որ հայ և սերբ հեղինակները պարբերաբար թարգմանվում են` համապատասխանաբար սերբերենից հայերեն և հակառակը, ինչը երկու ժողովուրդների մերձեցման և փոխճանաչման լավ միջոց է: Սերբ գործընկերները նաև իրենց հիացմունքն են հայտնել հայկական պատմաճարտարապետական հուշարձանների մասին, որոնք վկայում են հայերի՝ հնագույն ազգ լինելու մասին: Այս համատեքստում քննարկվել են նաև մշակութային տուրիզմի զարգացման ուղիները: Հանդիպման ավարտին որոշվել է հստակեցնել փոխադարձ ցուցահանդեսների կազմակերպման մանրամասները և ժամանակացույցը:
21:41
20:46
20:16
19:44
19:25
19:04
15:02
14:51
14:35
14:19
13:59
13:36
13:17
12:42
12:29
12:16
11:52
11:23
11:08
11:08
14:58 04.05.26
10:14 04.05.26
09:22 04.05.26
13:29 04.05.26
11:01 04.05.26
09:48 04.05.26
16:43 04.05.26
16:02 04.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44