Եվրահանձնաժողովը կառաջարկի ԵՄ երկրների կողմից գազի համատեղ գնումների համակարգ՝ վառելիքի ռազմավարական պաշարներ ձեւավորելու համար։ Միջոցառումը մշակվել է ի պատասխան էներգիայի գնաճին, ասվում է փաստաթղթում, որը ներկայացվել է երկրներին այս շաբաթվա գագաթնաժողովից առաջ, հայտնել է Reuters-ը: Գազի գները Եվրոպայում հոկտեմբերին աճել են մինչեւ ռեկորդային բարձր մակարդակ՝ սահմանափակ մատակարարումների եւ համաշխարհային տնտեսության ուժեղ պահանջարկի ֆոնին, որը վերականգնվում է COVID-19 համավարակից: Գները փոքր-ինչ նվազել են, սակայն վերջին շաբաթներին կրկին աճել են ձմեռային ցուրտ եղանակի եւ Ռուսաստանից սպասվածից ցածր ներմուծման ֆոնին: Էներգիայի գնաճը դրդել է կառավարություններին փորձել սուբսիդիաներ եւ հարկային արտոնություններ կիրառել սպառողներին պաշտպանելու համար, եւ որոշ երկրներ հանդես եկան ԵՄ-ում գազի գնումների միասնական համակարգ ստեղծելու կոչով: ԵՄ գազի շուկայի կանոնների նորացման առաջարկը, որը ԵՀ-ն պետք է հրապարակի չորեքշաբթի, նման համակարգ կստեղծի։
«Առաջարկները կներառեն կարգավորվող կազմակերպությունների կողմից գազի ռազմավարական պաշարների համատեղ գնումների համար բարենպաստ շրջանակներ», - ասվում է ԵՄ փաստաթղթում, որը տարածվել է երկրների շրջանում ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից առաջ: Համակարգը «կխթանի արտակարգ իրավիճակների դեպքում Միության մասշտաբներում ԵՄ-ի համաձայնեցված միջոցառումներին», ասվում է հայտարարության մեջ:
«Անդամ երկրները, շնորհիվ տարածաշրջանային մակարդակով համատեղ համագործակցության, պետք է անհրաժեշտության դեպքում կարողանան ապավինել այլ երկրների պահեստարաններին»,- ասվում է փաստաթղթում։ Պահեստավորումը կդառնա ԵՄ երկրների կողմից գազի մատակարարումների անվտանգության ռիսկերի, ներառյալ պահեստավորման ենթակառուցվածքի՝ օտարերկրյա սեփականության հետ կապված ռիսկերի գնահատման մաս: Փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանից ԵՄ գազի ներկրումը հոկտեմբեր-նոյեմբերին 25 տոկոսով ցածր է եղել 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Բրյուսելը հայտարարել է, որ հանածո վառելիքի բարձր գների երկարաժամկետ լուծումը ավելի արագ անցում է տեղական արտադրության վերականգնվող էներգիայի աղբյուրներին, ինչպես համապատասխան է կլիմայի փոփոխության ոլորտում ԵՄ-ի նպատակներին:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02