Լիբանանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2022թ․ մայիսի 8-ին կամ 12-ին։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Միշել Աունը՝ Բաաբդա պալատում տպագիր հրատարակությունների խմբագիրների սինդիկատի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ։ «Համընդհանուր ընտրությունները կանցկացվեն 2022թ․, ինչպես նախատեսված է, սակայն ես դրանց անցկացման ժամկետը հետաձգել եմ մինչեւ մայիսի 8-ը կամ 12-ը»,- ասել է պետության ղեկավարը, որի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ՝ հոկտեմբերի 19-ին, Լիբանանի միապալատ խորհրդարանը հաստատել էր 2022թ․ մարտի 27-ին համընդհանուր ընտրություններ անցկացնելու մասին օրենքը։ Սակայն նախագահը չէր ստորագրել փաստաթուղթը եւ առաջարկել էր դրանում փոփոխություններ կատարել։ Հոկտեմբերի 28-ին պատգամավորները ձայների մեծամասնությամբ մերժել էին ընտրություններն ավելի ուշ տեղափոխելու երկրի ղեկավարի առաջարկը, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Նախագահամետ «Ուժեղ Լիբանան» դաշինքը, որը ներկայացնում է քրիստոնեական Ազատ հայրենասիրական շարժման (ԱՀՇ) կողմնակիցներին, իր անհամաձայնությունն է հայտնել, թե ինչպես է անցկացվել քվեարկությունը պատգամավորների պալատում, եւ լքել է նիստերի դահլիճը: ԱՀՇ առաջնորդ եւ նախագահի փեսա Ջիբրան Բասիլը դիմել է Սահմանադրական դատարան, որը պետք է դեկտեմբերի 18-ին վճիռ կայացնի։
Լիբանանի ներքին գործերի նախարար Բասսամ Մալավին երկուշաբթի ասել է, որ խորհրդարանական ընտրությունները, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան մայիսին, քանի որ իր գերատեսչությանը առնվազն երեք ամիս է անհրաժեշտ քվեարկությանը նախապատրաստվելու համար: Նա ընդգծել է, որ չի ստորագրի ընտրական օրենքը, քանի դեռ նախագահն ու վարչապետը չեն ստորագրել։
Լիբանանի առաջնորդը երեքշաբթի օրը իր հայտարարության մեջ հերքել է հակառակորդների պնդումները, թե իբր ինքը ձգտում է երկիրը վերադարձնել կառավարման նախագահական ձեւին: Աունն ասել է, որ ինքը նաեւ մտադիր չէ քվեարկության ժամկետի հետ կապված տարաձայնությունների պատճառով ցրել խորհրդարանը:
Երկրի ներկայիս ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022թ․ հոկտեմբերի 30-ին։ Աունի խոսքով՝ ինքը մտադիր է լքել Բաաբդա պալատը, սակայն միաժամանակ ընդգծել է, որ «թույլ չի տա քաղաքական վակուում»։ Նախագահը հասկացրել է, որ «կհամաձայնի մնալ իր պաշտոնում միայն այն դեպքում, եթե իր լիազորությունները երկարաձգվեն խորհրդարանի կողմից»:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
18:18 29.04.26
14:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
14:10 29.04.26
16:57 28.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44