Բանտարկյալը չի կարող գտնվել հիվանդանոցում, եթե նրա բուժումն ավարտվել է: Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգայեն՝ մեկնաբանելով Վրաստանի բանտարկված նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից Ռուսթավիի թիվ 12 բանտ տեղափոխելու մասին երեկվա որոշումը: Միխեիլ Սահակաշվիլին նոյեմբերի 19-ին Գորիի զինվորական հոսպիտալ էր տեղափոխվել 50-օրյա հացադուլից հետո վերականողական բուժընթաց անցնելու համար: Նրա փաստաբանները, բուժող բժիշկը եւ հարազատները գտնում էին, որ Գլդանի թիվ 18 բանտային հիվանդանոցում նրան հարկ եղած բուժօգնություն չի ցուցաբերվել: Ինչպես ընդգծել է արդարադատության նախարարը, Սահակաշվիլին պաշտոնապես դուրս է գրվել Գորիի զինվորական հոսպիտալից եւ Հատուկ ուղղիչ ծառայությունը պարտավոր է եղել դատապարտյալին վերադարձնել բանտ: Սակայն նա չի ենթարկվել ուղղիչ հաստատության աշխատակիցների պահանջին, դիմադրություն է ցուցաբերել, ինչի կապակցությամբ բարձրացել է նրա զարկերակային ճնշումը: Վրաստանի արդարադատության նախարարության Հատուկ ուղղիչ ծառայությունը դեկտեմբերի 27-ին որոշում է ընդունել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին Գորիի զինվորական հոսպիտալից պահակախմբի հսկողությամբ տեղափոխել Ռուսթավիի թիվ 12 բանտ՝ դա բացատրելով նրանով, որ դատապարտյալի բուժումն ավարտվել է: Այն բանից հետո, երբ Սահակաշվիլիին հաղորդել են, որ պլանավորված է նրան բանտ տեղափոխել, նրա առողջական վիճակը վատթարացել է: Գորիի զինվորական հոսպիտալում տեղի ունեցած վերջին իրադարձությունները նախկին նախագահի փաստաբան Նիկա Գվարամիան որակել է «Սահակաշվիլիին առեւանգելու հերթական փորձ»: Նրա խոսքով՝ զինվորական հոսպիտալը ոչնչով չի տարբերվում Գլդանի բանտային հիվանդանոցից: Դրանից հետո արդարադատության նախարարությունը որոշել է Սահակաշվիլիին եւս որոշ ժամանակով թողնել հոսպիտալում, հաղորդել է Sputnik-ը:
18:18
14:29
14:18
14:10
13:44
13:31
13:26
13:16
13:01
12:44
12:17
11:53
11:19
10:16
09:59
09:19
09:02
18:48
18:35
17:57
14:18 29.04.26
18:18 29.04.26
13:44 29.04.26
17:48 28.04.26
13:31 29.04.26
12:17 29.04.26
16:57 28.04.26
14:10 29.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44