Ամերիկացի բժիշկները նշել են չորս պարզ միջոց, որոնք կարող են օգնել նվազեցնել շաքարի մակարդակը։ Մասնագետների խորհուրդները հրապարակել է Eat This, Not That! (ETNT) պորտալը։ «Առողջ սնունդը և սննդի ընդունման ճիշտ պլանավորումը կօգնեն ձեզ խուսափել շաքարի բարձր մակարդակից»,- ասում է բժիշկ Էմի Հեսս-Ֆիշլը: Նա խորհուրդ է տալիս հետևել օգտագործվող շաքարի և ածխաջրերի քանակին, սահմանափակել ալկոհոլի օգտագործումը և ավելի շատ բանջարեղեն, մրգեր և ամբողջական ձավարեղեն ուտել: Բացի այդ, Հեսս Ֆիշլը խորհուրդ է տալիս պարբերաբար սպորտով զբաղվել, քանի որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունն օգնում է պահպանել արյան մեջ գլյուկոզայի առողջ մակարդակը: Այնուամենայնիվ, բժիշկը նախազգուշացրել է, որ եթե մարդու մոտ արդեն ախտորոշվել է հիպոգլիկեմիա, ապա պետք է դադարեցնել մարզումները, քանի որ դրանք ոչ միայն չեն օգնի նվազեցնել շաքարի մակարդակը, այլև կարող են այն էլ ավելի բարձրացնել։ Բժշկական գիտությունների դոկտոր Մայքլ Լինը կարծում է, որ առողջ քաշի պահպանումը և ավելորդ կիլոգրամներից ազատվելը կարող են նաև նորմալացնել շաքարի մակարդակը: «Մեր հետազոտությունը ցույց է տալիս՝ եթե նույնիսկ հիվանդը մի քանի տարի տառապում է 2-րդ տիպի շաքարային դիաբետով, միանգամայն հնարավոր է այդ հիվանդությունը ժամանակավոր թուլացնել քաշի կորստով», - ասել է Լինը: Շաքարի մակարդակը նվազեցնելու մեկ այլ կարևոր միջոց բժիշկները համարում են սթրեսի մակարդակի վերահսկողությունը: Ամերիկյան դիաբետիկ ասոցիացիայի հետազոտությունները ցույց են տալիս, որ սթրեսի հորմոնների գերարտադրությունը կարող է բարձրացնել գլյուկոզայի մակարդակը: Բացի այդ, սթրեսի մշտական ազդեցության տակ գտնվող մարդիկ վատ են վերահսկում իրենց սնունդը և հաճախ ֆիզիկական վարժություններով չեն զբաղվում, ինչը ավտոմատ կերպով նրանց դնում է ռիսկի գոտում:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44