Վրաստանի խորհրդարանական ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահ Իրակլի Կովզանաձեի խոսքով՝ Ուկրաինայում Ռուսաստանի կողմից սկսած պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը 2022 թվականին Վրաստանին կզրկի 1 միլիարդ դոլար եկամուտից, գրում է «Ալիք մեդիան»։ Կովզանաձեն խոսել է նաև տնտեսական աճի սպասվող դանդաղման մասին։ «Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան մեր հիմնական առևտրային գործընկերներից են։ Ռուսաստանը երկրորդն է, Ուկրաինան՝ վեցերորդը։ Ազդեցությունը կլինի արտահանման ծավալների և տրանսֆերտների կրճատման տեսքով, զբոսաշրջությունն այդպիսին չի լինի, տնտեսությունն անկում կունենա։ Կոմիտեի նիստում ֆինանսների փոխնախարարը նշեց, որ վնասը կկազմի մոտ 1 մլրդ դոլար։ Կարծում եմ նաև, որ Վրաստանի տնտեսությունը կկորցնի 1-1,2 մլրդ դոլար»,- ասել է Կովզանաձեն։ Ըստ Կովզանաձեի՝ համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) աճը, որը ծրագրված էր 6%-ի չափով, նույնը չի լինի։ Նա ընդգծել է նաև, որ ստեղծված իրավիճակում Վրաստանի կառավարությունը նախատեսում է արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հետ նոր ծրագիր սկսել, կողմերի միջև ձեռք բերված համաձայնագրի շնորհանդեսը տեղի կունենա շուտով. «Կարող եմ ասել, որ առաջընթաց կա, աշխատանքներն ընթանում են։ Պայմանավորվածությունները գրեթե ձեռք են բերվել, արդյունքները կհայտարարվեն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում»։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02