Ռուսաստանը ծայրահեղ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին նշված է ՌԴ արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Մենք մեր ծայրահեղ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում աճող լարվածության կապակցությամբ: Մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության տեղեկատվական տեղեկագրում արձանագրված ռուսական խաղաղապահ զորակազմի՝ պատասխանատվության գոտի զինված ներթափանցման և հրադադարի ռեժիմի խախտման փաստերը հակասում է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։ ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը դեէսկալացնելու համար։ «Ռուսական խաղաղապահ կոնտինգենտի գծով, երկու կողմերի հետ համագործակցելով, անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի ապաէսկալացիայի համար»,- ընդգծել են դիվանագիտական գերատեսչությունում։ Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղում հակամարտող կողմերին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել և ապահովել Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև եռակողմ պայմանավորվածությունների կատարումը։ «Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին զսպվածություն ցուցաբերել և ամենաբարձր մակարդակով ապահովել գործող եռակողմ համաձայնագրերի խստիվ պահպանումը», - ասվում է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44