Ուկրաինայի գրավոր առաջարկները ենթադրում են հրաժարում Ղրիմը և Սևաստոպոլը ռազմական ճանապարհով վերադարձնելու ցանկությունից, ասել է Ուկրաինայի պատվիրակության հետ ռուսական կողմի գլխավոր բանակցորդ Վլադիմիր Մեդինսկին։ Նաև, ըստ նրա, Կիևի առաջարկները ներառում են այն երկրների ցանկը, որոնք կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխավորները, գրում է ՏԱՍՍ-ը։
Մեդինսկին հավելել է, որ Կիևի առաջարկները ներառում են Ուկրաինան միջազգային իրավական երաշխիքներով մշտապես չեզոք պետություն հռչակելը։
Հիշեցնենք, որ այսօր Ստամբուլում կայացել են ռուս-ուկրաինական բանակցությունները:
Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև բանակցություններում ամենաէական առաջընթացը ձեռք է բերվել Ստամբուլում բանակցությունների ժամանակ։ Ստամբուլի Դոլմաբահչեի պալատում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
«Այս գործընթացում մինչ այժմ ամենանշանակալի առաջընթացն արձանագրվել է այսօր»,- ասել է նա՝ նշելով, որ Թուրքիան «շատ ուրախ է աջակցել դրան»։
«Մենք տեսնում ենք, որ այսօրվա հանդիպմանը որոշակի առաջընթաց է արձանագրվել, որոշ հարցեր համաձայնեցվել են»,- ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ խուսափելով մանրամասներից:
Բացի այդ, Չավուշօղլուի խոսքով, ավելի բարդ հարցերը պետք է քննարկվեն Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների՝ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու մակարդակով:
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ուկրաինայում հրադադարի հաստատումը կբերի երկարաժամկետ քաղաքական կարգավորման։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01