Կորեայի Հանրապետության զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի (ՇՊԿ) նախագահ Վոն Ին Չհոնը, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի նրա պաշտոնակիցներ Մարկ Միլլին եւ Կոձի Յամաձակին մարտի 30-ին հանդիպում կանցկացնեն Հավայիում: Այդ մասին հայտնել է Հարավային Կորեայի ՇՊԿ-ն: «Հիմնական թեման կդառնա բազմակողմ համագործակցությունը Կորեական թեակզում եւ Հյուսիս – արեւելյան Ասիայում խաղաղության եւ կայունության զարգացման համար»,- նշված է փաստաթղթում: ՇՊԿ-ի տվյալներով՝ կողմերը, մասնավորապես, կքննարկեն իրադրությունն Ասիա – խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, ինչպես նաեւ ԿԺԴՀ-ի վերջին հրթիռային արձակումները: Վերջին անգամ երեք երկրների ՇՊԿ-ների ղեկավարները հանդիպել են անցյալ տարվա ապրիլին: Այն ժամանակ նրանք անհանգստություն են հայտնել ԿԺԴՀ-ի հրթիռային եւ միջուկային սպառնալիքների առիթով՝ ընդգծելով եռակողմ համագործակցության կարեւորությունը: Մարտի 27-ին Yonhap գործակալությունը, վկայակոչելով կառավարության աղբյուրներ, հայտնել է, որ ԿԺԴՀ-ն կատարում է Փունգերի միջուկային զինափորձարանի երրորդ թունելի վերականգնման աշխատանքներ: Գործակալության տվյալներով՝ Փենյանը կարող է վերականգնողական աշխատանքներն ավարտել մեկ ամսում: 2018 թվականին Հյուսիսը հայտնել էր միջուկային օբյեկտի վերացման մասին որպես բարի կամքի ժեստ ԱՄՆ-ի հետ միջուկազերծման շուրջ բանակցություններից առաջ: 2022 թվականի մարտի 24-ին ԿԺԴՀ-ի զինված ուժերը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ունի ուղղակի հրամանով արձակել են «Հվասոն-17» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ (ՄԲՀ): Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինն այդ արձակումը համարել է ՄԲՀ-ների արձակման եւ միջուկային փորձարկումների՝ Փենյանի կամավոր մորատորիումի խախտում: Մարտին Ժողովրդական Հանարապետության իշխանությունները հայտարարել են նման գործունեությունից ժամանակավոր հրաժարումը վերանայելու մտադրության մասին «ԱՄՆ-ի կողմից թշնամական քաղաքականության եւ ռազմական սպառնալիքի» պատճառով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01