ԱՄՆ Կոնգրեսականներ Քերոլին Մալոնին և Գուս Բիլիրակիսը Կոնգրեսում ներկայացրել են Հայոց ցեղասպանության ուսուցման վերաբերյալ երկկուսակցական օրինագիծ՝ հաշվի առնելով Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը ԱՄՆ Կոնգրեսի և նախագահի կողմից։
Ինչպես տեղեկացնում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի տարածած հաղորդագրությունից, հիմնվելով Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման զույգ բանաձևերի վրա՝ օրինագծի նպատակն է առաջիկա հինգ տարիների ընթացքում 10 միլիոն դոլար հատկացնել Կոնգրեսի գրադարանին՝ Հայոց ցեղասպանության պատմության, դասերի, հանգամանքների և դրա ներկա դրսևորումների վերաբերյալ կրթական ծրագրեր իրականացնելու համար։
Մասնավորապես, կրթական ծրագրերը պետք է անդրադառնան Օսմանյան Թուրքիայի կողմից դիտավորյալ ծրագրավորված և պետական հովանավորչությամբ իրականացված՝ հայերի, հույների, ասորիների, սիրիացիների, քաղդեացիների, արամեացիների, մարիոնիտների և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զանգվածային սպանություններին, տեղահանություններին և մշակութային ժառանգության բնաջնջմանը 1915-1923 թթ։
«Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շնորհակալ է կոնգրեսականներ Մալոնիին և Բիլիրակիսին, ողջունում է այս խոհեմ և ճիշտ ժամանակին ներկայացված օրինագիծը, որն առաջ է քաշվել ԱՄՆ կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից ցեղասպանությունն ավարտին հասցնելու ջանքերի հետնապատկերի վրա։ Դաշնային այս օրենսդրությունը պատասխանատու հաջորդ քայլն է, որը հիմնված է ամերիկյան հիշողության վրա և կզգուշացնի ամերիկացիներին ցեղասպանության շարունակական սպառնալիքի մասին, երաշխավորելով, որ ապագա սերունդները կօգտվեն այս հանցագործության դասերից: Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը լիովին աջակցում է այս օրինագծին և անհամբեր սպասում է Կոնգրեսի կողմից դրա ընդունմանն ու նախագահի կողմից՝ ստորագրմանը»,-նշված է հաղորդագրության մեջ:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44