Անգլիացի բնագետ, էվոլյուցիոն տեսության հիմնադիր Չառլզ Դարվինի ձեռագրերը, որոնք կորել են 2001 թվականին, վերադարձվել են Քեմբրիջի համալսարանին, հայտնում է PA գործակալությունը։
Նշվում է, որ անհետացած երկու ձեռագրերը, վարդագույն փաթեթի մեջ, դրվել են 17 հարկանի շենքի 4-րդ հարկում՝ Քեմբրիջի համալսարանի գրադարանի սենյակներից մեկում, որտեղ տեսահսկում չի իրականացվում։ Փաթեթը տեղադրված եղել է ծրարի մեջ, որի վրա անհայտ անձը Սուրբ Զատիկն ուրախ անցկացնելու մաղթանք է տպագրել՝ հասցեագրված գրադարանավարին։ Վերադարձված երկու ձեռագրերն էլ լավ վիճակում են, դրանք հանրությանը ներկայացվելու են հուլիսին՝ Դարվինին ու նրա գիտական գործունեությանը նվիրված հատուկ ցուցադրության շրջանակներում։
Գիտնականի արժեքավոր ձեռագրերը, որոնց թվում է նաև 1837 թվականին ստեղծված «Կենաց ծառի» պատկերը, Քեմբրիջի համալսարանի արխիվից անհետացել են ավելի քան 20 տարի առաջ։ Գրադարանի աշխատակիցները սկզբում մտածել են, որ աշխատությունները շփոթմամբ այլ տեղում են պահել։ Բայց երբ հաստատվել է դրանց անհետանալու փաստը, առաջ է քաշվել գողության վարկածը։ Ոստիկանությունն ու Ինտերպոլը նույնպես ներգրավվել են որոնման աշխատանքներին, մինչև անհայտ անձի կողմից արժեքավոր ձեռագրերը վերադարձնելը։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02