Քաղաքականության մեջ խելքը պետք եկավ Հովիկ Աբրահամյանին, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ վարչապետի պաշտոնում նրան լսողությունը՝ «սլուխը» պակասեց, երևի թե հաստատ է: Միգուցե եթե Հովիկ Աբրահամյանն ինչ-որ բան նվագել կարողանար, նա լիներ հասարակության համար առավել բարձր վարկանիշ ունեցող վարչապետ: Համենայնդեպս՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը որպես իր առաջին գործնական քայլերից մեկը հասարակությանը ի ցույց է դնում, թե ինչ «վիրտուոզ» է հարվածային գործիքներին տիրապետելու հարցում:
Տիգրան Սարգսյանը, օրինակ, կիթառով էր «զարմացնում», բայց Կարեն Կարապետյանը երևի թե որոշելով դաս քաղել նրա օրինակից՝ ցույց է տալիս իր «հարվածային» ուժը: Իհարկե, դեռ պարզ չէ, թե Կարեն Կարապետյանը կկարողանա՞ նման «վիրտուոզ» կերպով հարվածներ հասցնել աղքատությանը, կոռուպցիային, մոնոպոլիաներին, օլիգոպոլիաներին, գողությանը, հովանավորչությանը, անհավասար մրցակցությանը, դատական կամայականություններին:
Բանն այն է, որ հարվածային գործիքներ նվագելը, իհարկե, լավ է, բայց դրանից պետության և հասարակության, տնտեսության ծանր վիճակը չի լավանալու: Իսկ վարչապետից պահանջվում է «հարվածային» հաջողություններ հենց այդ խնդիրները լուծելու հարցում: Ավելին՝ կասկածներ կարող են առաջանալ, որ Կարեն Կարապետյանն այդ հարցերում «վիրտուոզության» հեռանկարներ չունի և այդ պատճառով էլ որոշել է հասարակությանը հմայել իր երաժշտական կարողություններով:
Ոչ մի կասկած չկա, որ եթե նա կառավարի այնպես, ինչպես նվագում էր, արդյունքը եթե գերազանց չլինի, ապա շատ լավը կլինի: Բայց խնդիրն այն է, որ կառավարելը, մասնավորապես՝ տնտեսական քաղաքականությամբ զբաղվելը, բոլորովին կապ չունի նվագելու հետ, և սա պարզ է բոլորի համար: Այլապես Հայաստանի վարչապետ կարելի էր նշանակել ավելի պրոֆեսիոնալ երաժշտի, որն առավել «տեխնոկրատ» կլիներ այդ հարցում:
19:05
15:04
14:52
14:35
14:15
14:09
12:22
12:04
11:44
11:16
11:04
18:36
18:28
18:13
17:55
17:14
15:35
15:04
12:45
11:05
14:52 21.08.26
12:22 21.08.26
11:16 21.08.26
14:35 21.08.26
12:04 21.08.26
11:04 21.08.26
11:44 21.08.26
15:04 21.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02