Ս/թ ապրիլի 5-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը, որ Արցախի ժողովրդի առաջնային մանդատ ունեցող բարձրագույն ներկայացուցչական մարմինն է, հանդես է եկել համահայկական մակարդակով Արցախի ճակատագրին վերաբերող հարցերի շուրջ համազգային համախմբում ձևավորելու կոչով: Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը: Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ծագման առաջին իսկ օրից Արցախյան հիմնախնդիրն ունեցել է վերելքների ու վայրէջքների կորեր, սակայն 2020 թվականի 44-օրյա պատերազմը հիմնովին է փոխել Արցախ-Հայաստան միասնության անվտանգային միջավայրը: Հայաստանյան օրվա իշխանություններն, ըստ էության, օտարվել են Արցախյան խնդրի հանգուցալուծումից, երկրամասի հայաթափումը մնում է ավելի քան ռեալ սպառնալիք, տարածաշրջանում հաստատված փխրուն խաղաղությունը փաստացի պահպանվում է բացառապես Արցախի պաշտպանության բանակի և ռուսական խաղաղապահ ուժերի ջանքերով: Համակարծիք ենք, որ ստեղծված իրավիճակում Արցախի ճակատագրի պատասխանատվությունը պիտի դրվի Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբմամբ ստեղծվելիք կառույցի վրա, գտնում ենք, որ այն պիտի ունենա լիազորությունների առաջնային, գերագույն մանդատ: Գտնում ենք նաև, որ կառույցը պիտի գործի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների` Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի հովանու ներքո: Ազգային անվտանգության պահեստազորի սպաների միությունը պատրաստ է իր կարողություններն ի սպաս դնել կառույցի աշխատանքներին»:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44