ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստի օրակարգում է «Վարչական դատավարության» օրենսգրքում լրացումներ կատարելու մասին, «Վարչական իրավախախտումների» վերաբերյալ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերը։ Նախագծերի հեղինակն է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
Նա ասաց, որ ծանոթ է կառավարության դիրքորոշմանը այս նախագծերի վերաբերյալ։
«Բոլոր դեպքերում, կարծում եմ, այս նախագծերի՝ մինչ հանձնաժողով քննարկման փուլում ավելի երկար մնալու հնարավորությունը կարող է օգտակար լինել, առնվազն նման հույս ունեմ։ Առաջարկում եմ հետաձգել այս երեք նախագծերի քննարկումը»,- նշեց պատգամավորը։
Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն ասաց, որ երկու ամիս ժամկետով նախագծերը հետաձգվում են։
Այսօրվա օրակարգում ընդգրկված ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանի ներկայացրած Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկումը նույնպես հետաձգվեց երկու ամիս ժամկետով։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկումը ևս հետաձգվեց։ Պատճառը, ըստ Վ. Վարդանյանի, այն է, որ հեղինակը գործուղման մեջ է։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02