Ֆինլանդիան մի քանի շաբաթվա ընթացքում կհստակեցնի ՆԱՏՕ-ին հնարավոր անդամակցության հետագա քայլերը։ Այս մասին Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպումից հետո ասել է Ֆինլանդիայի արտգործնախարար Պեկկա Հաավիստոն, հաղորդում է Reuters-ը։ Ուկրաինայում ճգնաժամի սկզբից ի վեր անցկացված սոցհարցումները ցույց են տվել, որ Ֆինլանդիայում հասարակական կարծիքն արագ փոխվել է,, եւ այժմ մեծամասնությունը կողմ է ՆԱՏՕ-ին անդմակցությանը։ Եվրամիության անդամ Ֆինլանդիան 1300 կմ ձգվող սահման ունի Ռուսաստանի հետ։ Հաավիստոն հայտարարել է, որ «Ռուսաստանը պատրաստ է գնալ ավելի մեծ ռիսկի իր ռազմական գործողություններում, կարող է արագ մոբիլիզացնել ավելի քան 100 000 զինվորի հարեւան երկրի դեմ եւ քննարկում է իր միջուկային եւ կենսաբանական զենքի կիրառման հնարավորությունը»: «Այստեղ մենք գալիս ենք մի իրավիճակի, երբ մեզ կարող է անհրաժեշտ լինել համագործակցություն»,- ասել է նա։
«ՆԱՏՕ-ի կարեւոր գագաթաժողովը տեղի կունենա հունիսին Մադրիդում։ Իհարկե, ՆԱՏՕ-ին հետաքրքրում է, թե արդյոք Ֆինլանդիան եւ, հնարավոր է, Շվեդիան մինչ այդ կներկայացնեն իրենց անդամակցության հայտերը»,- ասել է Հաավիստոն: Ֆինլանդիան պարբերաբար մասնակցում է պաշտպանական զորավարժություններին հարեւան երկրների՝ Շվեդիայի եւ Նորվեգիայի հետ, հանդիսանում է Մեծ Բրիտանիայի գլխավորած JEF-ի անդամ եւ 2014թ․ միացել է ՆԱՏՕ-ի ընդլայնված հնարավորությունների ծրագրին Շվեդիայի, Ավստրալիայի, Վրաստանի եւ Հորդանանի հետ միասին:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01