ARM | RUS |

Արցախում հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ. նախարար

08.04.22 | 12:27

Արցախում 44-օրյա պատերազմից հետո շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը նորից վերադարձել է Արցախ: Նրանց համար շարունակում են օրակարգային մնալ բնակարաններով ապահովվելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները: Արցախի սոցիալական գերատեսչության կողմից հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերի, Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման և այլ հարցերի շուրջ «Արմենպրես»-ը զրուցել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմինե Պետրոսյանի հետ:

-Տիկին Պետրոսյան, Արցախյան երրորդ պատերազմից հետո տեղահանված ընտանիքները սոցիալ-կենցաղային լուրջ խնդիրների առաջ էին կանգնել, որոնց լուծման ուղղությամբ մի շարք աշխատանքներ են տարվել: Ներկա փուլում ո՞ր խնդիրներն են շարունակում մնալ օրակարգային:

-Պատերազմից անմիջապես հետո նախարարությունը ձեռնամուխ է եղել մի շարք աջակցության ծրագրերի իրականացմանը, որոնք պետք է նպաստեին բռնի տեղահանված քաղաքացիների սոցիալական խնդիրները մեղմելուն: Ինչպես սեփական միջոցներով, այնպես էլ ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացված ծրագրերի շնորհիվ, կարելի է ասել, որ Արցախում այդ պահին հաջողվել է մեղմել սոցիալական ճգնաժամը և մեր բնակչության համար ստեղծել հնարավորինս բարվոք կենսական պայմաններ: Դրանք հիմնականում կարճաժամկետ սոցիալական աջակցության ծրագրեր էին, և ներկայումս մենք նպատակ ունենք դրանք փոխարինել այնպիսի ծրագրերով, որոնք կապահովեն բնակչության զբաղվածությունը, հենք կդառնան կարիքները սեփական միջոցներով լուծելու հարցի կարգավորման համար:

Արցախում շարունակում են օրակարգային մնալ տեղահանվածներին բնակարաններով ապահովելու և զբաղվածության հարցը կարգավորելու խնդիրները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանքներ են ընթանում:

Կարևոր անելիքների շրջանակներում է նաև ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցը, որի շուրջ այսօր ակտիվ քննարկումներ են ընթանում:

-Նախարարությունն ի՞նչ աշխատանքներ է տանում այդ խնդիրները լուծելու ուղղությամբ:

-Մենք մշակել ենք սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներ՝ միտված աշխատատեղերի ստեղծմանը, փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը, գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ զբաղվող անձանց աջակցությունների տրամադրմանը: Այդ նպատակով, նախարարությանը կից բացվել է հիմնադրամ, որի գործառույթների մեջ է մտնում բարերարների, ներդրողների հետ համագործակցության շրջանակներում, Արցախում խթանել փոքր և միջին ձեռնարկատիրությունների ստեղծումը, գյուղական համայնքների բնակչությանն աջակցել անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ զբաղվելու հարցում:

Ինչ վերաբերում է ներքին տեղահանվածներին իրավական կարգավիճակ տալու հարցին, ինչպես արդեն նշեցի աշխատանքներն այդ ուղղությամբ մեկնարկել են, և արդյունքները հուսանք առաջիկայում տեսանելի կլինեն:

-Արցախի սոցիալական գերատեսչության կողմից հետպատերազմյան շրջանում իրականացված ծրագրերից որոնք կառանձնացնեք: Ունե՞ք տվյալներ, թե այդ ծրագրերում տեղահանված բնակչության քանի տոկոսն է ներգրավվել:

-Իրականացված բոլոր ծրագրերն էլ այս կամ այն չափով կարևոր էին տվյալ ժամանակահատվածի համար այն առումով, որ դրանք հաջորդաբար լուծում էին տալիս սոցիալական տարբեր խնդիրների՝բնակարանային ապահովությունից մինչև առօրյա կենցաղային խնդիրներ:

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին 300 000 դրամի չափով միանվագ աջակցության տրամադրում, 68 000 դրամի չափով չորս ամիս շարունակ տրամադրված աջակցություն, բնակվարձի փոխհատուցման ծրագիր, բնակելի տների կահավորման ծրագիր, որն առ այսօր շարունակվում է: Տարհանված մեր քաղաքացիների դիմումների հիման վրա իրականացված կարիքների գնահատման արդյունքում, ինչպես նաև տարածքային կառավարման նախարարության կողմից տրված հայտերի համաձայն, մեր նախարարության կողմից իրականացվում է կացարանների կահավորում և անհրաժեշտ կենցաղային տեխնիկայով ապահովում: Եթե սկզբնական շրջանում ծրագիրը ներառում էր տեղահանված և Արցախի այլ գյուղական վայրերում բնակություն հաստատած քաղաքացիների շրջանակը, ապա ներկայումս ծրագիրն ընդգրկում է նաև տեղահանված և վարձակալական հիմունքներով մայրաքաղաքում բնակվող քաղաքացիներին:

2021 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար տեղահանված անձանց ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական օժանդակություն՝ հետևյալ չափերով. երեխաներին՝ ամսական 50,000 դրամի չափով,1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք՝ ամսական 50,000 դրամի չափով,չափահաս բոլոր քաղաքացիներն՝ անկախ սեռից և տարիքից (այդ թվում՝ կենսաթոշակառուները), եթե չունեն հաշմանդամության 1-ին կամ 2-րդ խումբ՝ ամսական 25,000 դրամի չափով։

Հունվար և փետրվար ամիսների համար աջակցություն է տրամադրվել հետևյալ չափերով. անչափահասներին և 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներին՝ ամսական 40,000 դրամ, մյուս բոլոր քաղաքացիներին՝ անկախ տարիքից և սեռից, ամսական 20,000 դրամ։

-Դուք Ձեր խոսքում բազմիցս նշել եք, որ 2022 թվականին աջակցության ծրագրերը փոխարինվելու են զարգացման ծրագրերով: Կմանրամասնե՞ք:

-Նախատեսում ենք տեղահանված անձանց և այլ սոցիալական խմբերի համար մասնագիտական ուսուցման կազմակերպում, չաշխատող տեղահանված անձանց գյուղական համայնքներում փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվելու համար սոցիալական աջակցության տրամադրման ծրագրեր, ինչպես նաև նախարարության հիմնադրած՝ «Սոցիալական զարգացման ծրագրերի հիմնադրամ»-ի միջոցով մասնավոր բարերարների ու բարեգործական կազմակերպությունների նպատակային նվիրատվությունների հաշվին, ինքնազբաղվածության ու զբաղվածության ծրագրերի իրականացում:

-Ի՞նչ փուլում են Արցախում սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրման աշխատանքները:

-Սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը հատկապես պատերազմից հետո կարևոր նշանակություն ուներ՝ նախ տեղահանված քաղաքացիների կարիքների գնահատման տեսանկյունից: Իհարկե, սոցիալական աշխատանք հասկացությունը գործառույթների առավել լայն շրջանակ է ենթադրում, ուստի մենք ստեղծեցինք սոցիալ-հոգեբանական կենտրոն, որը համապատասխան մասնաճյուղեր կունենա հանրապետության բոլոր շրջաններում, որոնց միջոցով հնարավոր կլինի վերհանել մեր բոլոր քաղաքացիների սոցիալական կարիքները, անհրաժեշտության դեպքում ուղղորդել նրանց և նաև կամուրջ հանդիսանալ գերատեսչության և հանրության միջև: Այս ձևաչափով մեր կողմից իրականացվող ծրագրերը, կարծում եմ, կլինեն առավել թիրախային և ավելի արդյունավետ:

Կենտրոնի առաջին մասնաճյուղն արդեն իսկ գործում է Մարտունիում: Նախատեսում ենք շարունակաբար մասնաճյուղեր բացել Ստեփանակերտում, Ասկերանում և Մարտակերտում:

-Ձեր ունեցած տվյալներով 44-օրյա պատերազմից հետո տեղահանվածների քանի՞ տոկոսն է հետ վերադարձել Արցախ:

-Ընդհանուր առմամբ, շուրջ 46 000 քաղաքացի է տեղահանվել, որից 25 628-ը վերադարձել է Արցախ:

-Տեղահանված ընտանիքների համար հիմնականում ո՞ր ոլորտներում են առկա թափուր հաստիքներ:

-Թափուր աշխատատեղեր առկա են հիմնականում մասնավոր հատվածում՝ շինարարություն, հանրային սպասարկում և այլն:


ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել համագործակցությունը Կուբայի հետ․ Զախարովա

ՌԴ-ի և Կուբայի համագործակցությունն ուղղված չէ երրորդ երկրների դեմ․ Մոսկվան կշարունակի զարգացնել...

14:23

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

Մոսկվայում գրանցվել է ձմռան ամենացուրտ գիշերը

14:08

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական ոստիկանության մեքենան

ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական...

13:52

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

Որպես անհետ կորած որոնվում է 16-ամյա Լաուրա Խնկիկյանը

13:37

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է համաներում

Հասմիկ Պողոսյանը դատապարտվել է 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, կիրառվել է...

13:21

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև. Անանյան

Առաջիկա ընտրություններում ընտրությունը լինելու է շոուի և պատասխանատվության միջև....

13:15

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․ Զաքարյան

Սուրենն ու Ալենը Աղդամի հարցում 100 տոկոսով ճիշտ էին. Աղդամը հաստատ իրենց հայրենիքն է․...

13:02

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար շրջանակների միջև շփումների շարունակական զարգացումը

Խաչատուրյանը և Հնդկաստանի դեսպանը պատրաստակամություն են հայտնել խթանել երկու երկրների գործարար...

12:33

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան վիրավորներ

Գյումրիում բախվել են Գյումրի-Առափի երթուղին սպասարկող «Գազել»-ը և «Mercedes»-ը․ կան...

12:07

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու շպրտվել են

Երևանում բախվել են «Mercedes»-ն ու «VAZ» 21-21-ը․ վերջինի հետևի 2 անվահեծանները կոտրվել ու...

11:47

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել է

Երկու հայ է մնացել օկուպացված Ստեփանակերտում. նրանցից մեկն անհետացել...

11:22

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական շրջաններում

Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի 4 վարչական...

10:34

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել...

10:03

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի դեսպանին

Մեր երկրների հարաբերությունները բարեկամական են, պատմական և քաղաքակրթական. նախագահը Հնդկաստանի...

21:09

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

ՄԱԿ-ն օլիմպիական զինադադարի կոչ է արել

21:07

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ քահանա

Պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է․ Պսակ...

21:04

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ Անանյան

Պետությունը զինվորից խլում է հոգևոր հենարանը, իսկ բանակը դարձնում՝ գաղափարական փորձադաշտ․ Դավիթ...

20:45

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

Արագածոտնի, Շիրակի, Արարատի ճանապարհներին մառախուղ է

20:16

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝ Պաշտպանության նախարարի հրամանով

20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է՝...

19:19

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական վնասվածքներ

Մեկ օրում գրանցվել է 7 ավտովթար, 10 մարդ ստացել է մարմնական...

19:02

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
232425262728

Հայկական մամուլ

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01