Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն հրաժարվել է հաստատել ԶԼՄ-ների հաղորդումներն այն մասին, որ Թուրքիան պատրաստվում է նորից դեսպան նշանակել Եգիպտոսում։ Կահիրեում Թուրքիայի դեսպանությունում գործող հավատարմատարի մանդատի գործողության ժամկետը սպառվել է, եւ կառավարությունը փոխելու է նրան, ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ երկու երկրներն աշխատում են երկկողմ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։
«Մենք նաեւ որոշ քայլեր կձեռնարկենք առաջիկա օրերին»,- ասել է նա։ Չավուշօղլուն նշել է, որ երկու երկրները դեսպաններ կնշանակեն, երբ հարմար պահը գա։ Թուրքիան եւ Եգիպտոսն իրենց դեսպաններին հետ էին կանչել 2013թ., այն բանից հետո, երբ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին իշխանության էր եկել ռազմական հեղաշրջման հետեւանքով եւ բռնաճնշումներ սկսել «Մուսուլման եղբայրների» դեմ, որոնց Թուրքիան աջակցում է։ Middle East Eye-ը տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է նորից դեսպան նշանակել Եգիպտոսում՝ ջանալով կարգավորել փչացած հարաբերությունները Կահիրեի հետ։ Անցած տարի Եգիպտոսը եւ Թուրքիան վերսկսեցին դիվանագիտական շփումները՝ մայիսին եւ սեպտեմբերին նախնական բանակցություններ վարելով արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով։ Այդ հանդիպումներից առաջ Թուրքիան հրամայել էր Ստամբուլում տեղակայված՝ «Մուսուլման եղբայրների» հետ կապված հեռուստաալիքներին մեղմել քննադատությունը հյուսիսաֆրիկյան այդ երկրի հասցեին։
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02