Իրանի իշխանություններն ԱՄՆ ինը քաղաքացիների ներառել են պատժամիջոցների ցուցակում: Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ:
«Այս անձինք մասնակից են Իրանի ժողովրդի և կառավարության դեմ ԱՄՆ միակողմ, անօրինակ պատժամիջոցների սահմանմանը, ահաբեկչական խմբավորումների ու ահաբեկչությունների ֆինանսավորման ու աջակցության ցուցաբերմանը , ինչպես նաև նպաստում էին տարածաշրջանում Իսրայելի ռեպրեսիվ գործողություններին»,- ասվում է հայտարարության մեջ: