Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին երկուշաբթի կմեկնի Ալժիր՝ գազի ներկրման վերաբերյալ համաձայնագիր ստորագրելու համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Դրագին կմեկնի պատվիրակության հետ, որի մեջ, ինչպես սպասվում է, կներառվեն իտալական էներգետիկ Eni խմբի ղեկավար Կլաուդիո Դեսկալցին, արտաքին գործերի նախարար Լուիջի դի Մայոն եւ էներգետիկ անցման նախարար Ռոբերտո Չինգոլանին, հայտնել է կառավարության աղբյուրը:
Իտալիան, որը իր գազի ներկրման շուրջ 40 տոկոսը Ռուսաստանից է ստանում, փորձում է դիվերսիֆիկացնել էներգամատակարարման իր համակարգը՝ Ուկրաինայում հակամարտության սրման պայմաններում։
Այս շաբաթվա սկզբին Չինգոլանին ասել էր, որ Իտալիան բանակցություններ է վարում յոթ երկրների հետ՝ ավելի շատ գազ ստանալու համար, իսկ որոշ բանակցություններ «շատ են առաջ գնացել»։
Ալժիրը Իտալիայի գազի երկրորդ մատակարարն է, իսկ Transmed խողովակաշարը ալժիրյան գազը Իտալիայի ափեր է մղում 1983-ից: Այն ունի օրական ավելի քան 110 մլն խորանարդ մետր հզորություն, սակայն ներկայումս տեղափոխում է 60 մլն խորանարդ մետրից պակաս:
Ներքին սպառման աճը, անբավարար ներդրումները, քաղաքական անկայունությունը եւ Մարոկկոյի հետ վեճի պատճառով դեպի Իսպանիա խողովակաշարի փակումը սահմանափակել են Ալժիրի գազի արտահանումը:
Սակայն անցյալ տարի իտալական ներմուծումն աճել է 76 տոկոսով՝ հասնելով 21,2 մլրդ խորանարդ մետրի, որն ընդհանուր մատակարարման 29 տոկոսն է։ Հռոմը հայտարարել է, որ հյուսիսաֆրիկյան երկրից ցանկանում է եւս 9 մլրդ խորանարդ մետր գազ ստանալ:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02