Էջմիածնում` Մայր Աթոռի տարածքում այսօր` ապրիլի 10-ին, ընդդիմության ներկայացուցիչները տեղադրեցին եւ ծածանեցին Արցախի դրոշը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Սեյրան Օհանյանն ասաց, որ մեր երկիրն այսօր չափազանց բարդ ռազմաքաղաքական իրավիճակում է գտնվում եւ հայ ժողովուրդը իր պատմության մեջ շատ անգամներ է հայտնվել այսպիսի իրավիճակում:
«Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ, նույնիսկ այնպիսի դժվար իրավիճակում, երբ երկրաշարժի, լիակատար շրջափակման իրավիճակում, տարածաշրջանային բոլոր ծրագրերից զրկված լինելով, մեզ պարտադրված պատերազմում մեր միասնականության շնորհիվ մենք կարողացանք ունենալ հաջողություններ, ազատագրել Արցախը եւ հիմք դնել Հայաստանի ազգային-ազատագրական շարժման համար: Առաջին պատերազմում` Արցախի ազատագրմամբ մենք ստեղծեցինք Հայաստանի եւ Արցախի ինտեգրված մի այնպիսի կուռ անվտանգային, տնտեսական համակարգ, որ այն տարածաշրջանի եւ տարածաշրջանային երկրների համար կարող էր հենակետը հանդիսանալ Հայաստանի զարգացման համար»,-ասաց նա:
Սեյրան Օհանյանը նշեց, որ այսօր` 44-օրյա պատերազմից հետո, երբ հայ ժողովուրդը պարտություն կրեց, երբ գնահատական չի տրվել Ադրբեջանի սանձազերծած պատերազմին, Ադրբեջանի կողմից իրագործած հանցագործուններին գնահատական չտալով իշխանությունները կուրորեն գնում են խաղաղության պայմնաագրի ստորագրման, հայ-թուրքական եւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, որը մեծ հարված կհասցնի Արցախի ինքնորոշման գաղափարին:
«Այս իշխանությունների օրոք չի բարձրացվում այն հարցը, որ Արցախը իր իսկ տարածքում պետք է ինքնորոշվի եւ իր իրավունքները պաշտպանի: Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, քանի որ առաջինը դա Արցախի ժողովրդի կամքն է եւ Արցախի ժողովուրդն ուզում է ինքնորոշված լինել: Երկրորդը` Ադրբեջանը չի ցանկանում Արցախի եւ Հայստանի հետ խաղաղ ապրել, նրա ներխուժումը Արցախի եւ Հայաստանի տարածքներ ցույց է տալիս այն, որ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղ համակեցության կանոներչով ապրել: Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում եւ Հայաստանի Հանրապետությունը ինչպես նախկինում, այնպես էլ հիմա մեր դաշինքի, ընդդիմության համադրված ջանքերով պետք է այնպես անենք, որ նորից վերականգնվի հայ ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու փաստը»,-ասաց նա:
Դրոշը տեղադրելուց հետո ընդդիմության ներկայացուցիչներչը մոմ վառեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի եկեղեցում:
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02