ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի հայտարարությունը՝ Ուկրաինայում հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անհրաժեշտության մասին, կրկնում է Վաշինգտոնի նմանատիպ հայտարարությունները՝ դառնալով «փայլուն նվեր Կիևի ռեժիմի համար»: Այս մասին հայտարարել է Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին, գրում է ՏԱՍՍ-ը:
«Բորելը Կիև կատարած այցից հետո հայտարարություն արեց, որից հետո Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինն առաջարկեց անհապաղ պաշտոնանկ անել նրան: Պատերազմը «պետք է հաղթել մարտի դաշտում», - ասաց Բորելը: Սա փայլուն նվեր է Կիևի ռեժիմին, որը չի խուսափում արյունալի սադրանքներից, բնակելի թաղամասերի հրթիռակոծություններից, ռազմագերիների խոշտանգումներից և մահապատժից։ Եվրոպական դիվանագիտության ղեկավարը հասկանո՞ւմ է, թե որ կողմն է բռնել»,- գրել է Սլուցկին՝ իր թելեգրամյան ալիքում:
Նրա խոսքով, ԵՄ պաշտոնյան այս դեպքում կրկնում է ԱՄՆ ղեկավարության կոչերը, որոնք «իրոք ցանկանում են Ռուսաստանի պարտությունը և ուղղակիորեն նպաստում դրան»՝ համաշխարհային հեգեմոնիա հաստատելու համար։
«Այժմ Բրյուսելը արձագանքում է Վաշինգտոնին, և իր գլխավոր դիվանագետի բերանով»,- նշել է Սլուցկին՝ հավելելով, որ Արևմուտքում պաշտոնյաները սկսել են շատ վտանգավոր հռետորաբանություն կիրառել։
Նշենք, որ ապրիլի 8-9-ը Ուկրաինա կատարած այցից հետո Բորելը թվիթերում գրառում է կատարել Ուկրաինային ամբողջական աջակցություն ցուցաբերելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ զենքի մատակարարումների տեսքով, և հավելել, որ այս պատերազմը «պետք է հաղթել մարտի դաշտում»։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01