Նախօրեին «Երազ» այգում տեղի ունեց ողբերգական պատահարին անդրադարձել է մահացածի քույրը՝ Տաթեւիկ Աբրահամյանը:
Նա ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերներ ջան, մեկը մյուսի հետևից կայքերը տեղադրեցին Երազի այգու զիպլայնում այսօր տեղի ունեցած դժբախտ պատահարը: Հոգուս ցավն անբացատրելի է. մահացածը եղբայրս է, ու թեև սիրտ ու տրամադրություն չունեմ մանրամասնություններ գրելու, բայց անտարբեր չեմ էլ կարող անցնել այն մեկնաբանությունների կողքով, որոնք գրում են: Հայտնում եմ, որ եղբայրս այդ զիպլայնի տնօրենն էր ու մահացել է ոչ թե որևէ անվտանգության խնդրի պատճառով, այլ տնակի վրայից՝ 7 մետր բարձրությունից, ընկել է հաճախորդի մեղքով»: