Կանադայի իշխանությունները որոշել են պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի պաշտպանական հատվածի 33 ձեռնարկությունների նկատմամբ: Այդ մասին ասվում է ապրիլի 11-ին երկրի կառավարության կայքում զետեղված հայտարարության մեջ: Մասնավորապես, կանադական նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտը, «Զվեզդա» արդյունաբերա-ագրարային միավորումը, «Վիմպել» նավաշինական գործարանը եւ «Իստոկ» ոչ կառավարական ձեռնարկությունը: Կանադան կշարունակի հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ համակարգել գործողությունները միջազգային գործընկերների հետ, նշվում էհայտարարության մեջ: Կանադան մարտի 11-ին նաեւ պատժամիջոցներ է սահմանել հինգ ռուսաստանցիների եւ 32 կառույցների դեմ, որոնք, մասնավորապես, կապված են ՌԴ-ի պաշտպանական համալիրների հետ, ինչպես նաեւ մարտի 15-ին պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի 15 պաշտոնատար անձանց, այդ թվում՝ փոխվարչապետ Դմիտրի Գրիգորենկոյի, էկոնոմիկայի զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի, ՌԴ-ի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Իգոր Կոնանշենկովի նկատմամբ: Մարտի վերջին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել էր ՌԴ-ի դեմ լրացուցիչ միջոցներ սահմանելու մասին՝ կապված Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության հետ. մասնավորապես, նոր պատժամիջոցների տակ են հայտնվել Դաշնության խորհրդի 160 անդամներ: Ապրիլի 6-ին Կանադան ԱԳՆ-ն հայտարարել էր ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների ընդլայնման մասին՝ պատժամիջոցների ցուցակում Ռուսաստանի մի շարք ներկայացուցիչների ընդգրկելու հաշվին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01