ՕՊԵԿ-ը ԵՄ-ին հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ընթացիկ եւ ապագա պատժամիջոցները կարող են պատմության մեջ ամենալուրջ ցնցումը լինել նավթի մատակարարումների համար, եւ այդ ծավալներն անհնար կլինի փոխհատուցել: ՕՊԵԿ-ի գլխավոր քարտուղար Մոհամմադ Բարկինդոն այս մասին հայտարարել է ԵՄ պաշտոնատար անձանց հետ հանդիպմանը։ Գործող եւ ապագա պատժամիջոցների կամ գնորդների կողմից բոյկոտի պատճառով ռուսական նավթի մատակարարումների կորուստները կարող են գերազանցել օրական 7 մլն բարելը, հայտարարել է Բարկինդոն: Սա ՕՊԵԿ-ի հնարավորություններից շատ վեր է, ասել է նա ԵՄ էներգետիկայի հանձնակատար Քադրի Սիմսոնին, որը պնդել է, որ կարտելը պատասխանատվություն է կրում շուկայի հավասարակշռման համար: Սիմսոնը հայտարարել է, որ ՕՊԵԿ-ի խումբը կարող է օգտագործել իր առկա պահեստային արտադրական հզորությունները ճգնաժամին օգնելու համար, հաղորդում է Bloomberg-ը: Բարկինդոն ասել է, որ շուկաները քաղաքական գործոնների ազդեցության տակ են, այլ ոչ թե առաջարկի եւ պահանջարկի, ուստի կազմակերպությունը քիչ բան կարող է անել: «Այս ճգնաժամերը խորացել են՝ ստեղծելով խիստ անկայուն շուկա»,- ասել է Բարկինդոն: «Ես պետք է նշեմ, որ դրանք ոչ հիմնարար գործոններ են, որոնք լիովին դուրս են ՕՊԵԿ-ում մեր վերահսկողությունից»: ՕՊԵԿ-ի երկրները մերժել են Ռուսաստանի թողած բացը լրացնելու եւ նավթի արդյունահանումն ավելացնելու այնպիսի խոշոր սպառողների կոչերը, ինչպիսին ԱՄՆ-ն է:
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44