Վանաձորի Գայի փողոցում արդեն մեկ ամիս գետը փողոցով է հոսում՝ լցվելով բնակիչների տների նկուղներն ու հիմքերը։ Անտառից իջնող ջրատարը վնասվել է։ Ձյան հալոցի հետ գետը վարարում է ու կռիվ գցում երկար տարիներ հաշտ ու համերաշխ ապրած հարևանների միջև։ Յուրաքանչյուրը փորձում է գետը հունը փոխել, որպեսզի իր տուն չլցվի, ինչի հետևանքով ջուրը մեկ ուրիշի տունը, նկուղն ու բակն է լցվում։
«Ֆորտունա-Թղթապանակ»-ի փոխանցմամբ, բնակիչները դիմել են «Վեոլա ջուր» ընկերությանը։ Պատասխանել են՝ իրենք նման խնդրով չեն զբաղվում, խորհուրդ են տվել դիմել համայնքապետարան։ Կոմունալ տնտեսության, բարեկարգման ու շրջակա միջավայրի պահպանության բաժնից այցելել են, խոստացել են, որ խնդիրը կլուծեն ու չեն վերադարձել։ Բնակիչները նաև պատմում են, որ նախորդ տարի էլ նույն խնդիրը կար, դիմել են քաղաքապետարան, հարցին լուծում է տրվել։ «Էն օրը կանչել ենք։ Սպիտակ նիվայով երկու-երեք տղա էին։ Ասաց՝ վա՛յ ,մորքուր ջան, էգուց ևեթ գանք, էդ հարցը լուծենք։ Ասեցի՝ ասում են՝ մեծ տրուբա է պետք։ Ասեցին՝ պետությունը դրա փողը տալիս է, կբերենք, կփոխենք։ Դուք պրոբլեմ չունեք։ Հաջորդ օրը եկան, էս կողմը բզեցին, էն կողմը բզեցին, թողեցին ու գնացին, վերջ»,-աղբյուրին պատմել է բնակիչներից մեկը։ Վանաձորի ավագանու «Հայրենիք» խմբակցության անդամ Վահե Դոխոյանին բնակիչները ևս դիմել են, պահանջում են խնդիրը լուծել։ «Իհարկե, բնակիչների խնդիրն արադարացի է, բայց մտել ենք փակուղի։ Քաղաքապետարից ասում են՝ միջոցներ չկան։ Դուք գիտեք, ավագանին չի գործում, չի աշխատում լիարժեք, բյուջեն չի հաստատում։ Խնդիր կա ու մենք չենք կարողանում լուծել, քանի որ չունենք ընտրված քաղաքապետ, հաստատված բյուջե»,-ասում է ավագանու ընդդիմադիր անդամը։ Ի դեպ, ռեպորտաժի ներքո բնակիչների բարձրացրած խնդրին արձագանքել է Վանաձորի համայնքապետարանի կոմունալ տնտեսության բաժնի պետի տեղակալ Արմեն Այվազյանը. «Անձամբ եմ առաջին իսկ օրը տեղում գնացել, ծանոթացել խնդրին և աշխատանքներ կատարվել են և հիմա խնդիրը լուծման փուլում է, արդեն կա նախահաշիվ և շուտով հարցը կկարգավորվի»։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02