Աշխարհը «կատարյալ փոթորկի» եզրին է գտնվում, քանի որ Ուկրաինայում պատերազմը խորացնում է առանց այն էլ ծանր վիճակում գտնվող համաշխարհային տնտեսությունը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։
Նրա խոսքով՝ Պատերազմը կարող է սննդի, էներգետիկայի եւ ֆինանսների «եռաչափ ճգնաժամի» հանգեցնել՝ ոլորտներ, որոնք արդեն տուժել են Covid-19-ից եւ կլիմայի փոփոխություններից:
«Այժմ մենք կանգնած ենք կատարյալ փոթորկի առաջ, որը սպառնում է ոչնչացնել զարգացող երկրների տնտեսությունները»,- ասել է Անտոնիո Գուտերեշը:
ՄԱԿ-ի զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան ապահովում են աշխարհում օգտագործվող ցորենի եւ գարու մոտ 30 տոկոսը, ընդ որում Ռուսաստանը նաեւ բնական գազի աշխարհի խոշորագույն արտահանողն է, նավթի երկրորդ արտահանողը եւ պարարտանյութերի խոշորագույն արտադրողը։
ՄԱԿ-ը հայտարարում է, որ 107 երկրներում մինչեւ 1,7 մլրդ մարդ, ամենայն հավանականությամբ, իրենց վրա կզգան երեք ճգնաժամերից առնվազն մեկը, հատկապես Աֆրիկայում, Ասիայում եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, Լատինական Ամերիկայում եւ Կարիբյան ավազանում:
ՄԱԿ-ի համառոտ տեսության մեջ առաջարկվում է բազմաթիվ կարճաժամկետ եւ երկարաժամկետ խորհրդատվություններ, որոնք կօգնեն կանխել գլոբալ ճգնաժամերը, այդ թվում՝ հանածո վառելիքից անցումը էներգիայի վերականգնվող աղբյուրներին:
«Մենք պետք է հետ քաշենք զարգացող երկրներին ֆինանսական անդունդից»,- հավելել է Գուտերեշը։ «Առաջին հերթին այս պատերազմը պետք է ավարտվի։ Մենք պետք է լռեցնենք թնդանոթները եւ արագացնենք խաղաղ բանակցությունները։ Ուկրաինայի բնակիչների համար։ Տարածաշրջանի բնակիչների համար։ Եվ ամբողջ աշխարհի մարդկանց համար»:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02