Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ սահմանի բացման դեպքում տնտեսական աճի էֆեկտը կարող է լինել մինչեւ 30 տոկոս։Այս մասին «РБК»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով հարցին, թե կա՞ արդյոք տնտեսական էֆեկտի հաշվարկ, եթե հաջողվի բացել սահմանները։
«Մեր թիմը եւ էկոնոմիկայի ինստիտուտը մտածում են, աշխատում են։ Բացի այդ, մենք ունենք նաեւ միջազգային փորձագիտական գնահատականներ այս հարցում։ Մենք ակնկալում ենք, որ բացումից հետո տնտեսական աճի էֆեկտը կարող է լինել մինչեւ 30 տոկոս։ Սա հաղորդակցությունների ապաշրջափակման անմիջական ազդեցությունն է: Մենք տեսնում ենք, որ հիմա, փաստորեն, Թուրքիայից ներմուծումը հնարավոր է եւ թույլատրվում է դեպի Հայաստան, իսկ արտահանումը՝ ոչ։ Այսինքն՝ այս առումով մենք միայն շահելու ենք։ Իհարկե, երկարաժամկետ խաղաղություն ունենալու համար շատ կարեւոր է քաղաքական բաղադրիչը։ Եվ հիմա հարեւան երկրների հետ մենք ինտենսիվ բանակցություններ ենք վարում այս հարցի շուրջ։ Ինչպես գիտեք, Հայաստանի վարչապետը վերջերս Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի հետ, եւ որոշվել է մինչեւ ապրիլի վերջ ստեղծել սահմանազատման եւ սահմանագծման երկկողմ աշխատանքային խումբ»,-նշել է Քերոբյանը։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02