Մարտակերտի շրջանում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Այս մասին ասվում է ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համատեղ միջոցներ է ձեռնարկում միջադեպը կարգավորելու ուղղությամբ։ «Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։ Քսանյոթ դիտակետերում ռուս խաղաղապահներն իրականացնում են իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ եւ վերահսկում հրադադարի ռեժիմի պահպանումը։ Մարտակերտի շրջանի Յարըմջա բնակավայրի հատվածում Ադրբեջանի կողմից շփման գծի խախտում է արձանագրվել։ Ռուսական խաղաղապահ զորախումբը՝ Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հետ համագործակցությամբ շարունակում է միջոցներ ձեռնարկել՝ միջադեպը կարգավերելու համար։ Ապահովվել է Լաչինի միջանցքով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի չորս շարասյան ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային, երկուսը՝ հարավային ուղղություններով։ Պարեկություն է իրականացվել Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու շրջաններում եւ Լաչինի միջանցքում: Խաղաղապահ զորախմբի ինժեներասակրավորական խմբերը շարունակում են ականներից եւ չպայթած զինամթերքից տեղանքի ստուգումն ու մաքրումը: Օրվա ընթացքում մաքրվել է 1 հա տարածք։ 2020թ․ նոյեմբերի 23-ից ընդհանուր առմամբ չպայթած ականներից եւ արկերից մաքրվել է 2368,3 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շինություն, հայտնաբերվել եւ վնասազերծվել է 26261 պայթունավտանգ առարկա։ Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ շարունակական փոխգործակցություն է պահպանվում»,-ասվում է հաղորդագրության մեջ։
13:15
13:06
12:18
11:08
10:35
10:04
18:00
17:38
17:17
16:22
16:11
16:04
15:49
15:24
15:09
13:39
13:22
13:18
12:59
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44