Ճապոնացի գիտնականները պարզել են, որ կատուները, որոնք ապրում են իրենց ցեղակիցների հետ, կարող են ճանաչել ոչ միայն իրենց, այլեւ այլ կատուների անուններ, գրում է Daily Mail-ը: Մասնագետները նման եզրակացություն են արել 48 կատվի վարքն ուսումնասիրելու արդյունքում, որոնք բնակվելիս են եղել առնվազն երկու այլ ընտանի կենդանիների հետ կա՛մ ընտանիքում, կա՛մ կատուների կացարանում: Յուրաքանչյուր կենդանի լսել է, թե ինչպես է տերը կանչում կատվին, որի հետ իրենք ապրում են: «Հավանական մեկնաբանություններից մեկը կապված է մրցակցության հետ: Կատուն կարող է ուտելիք ստանալ, երբ տերն իրեն է անունով կանչում, բայց ոչ այն ժամանակ, երբ այլ անուն է տալիս»,- ենթադրում են փորձագետները: Այն փաստը, որ կենդանիները ճանաչում են, թե ինչպես են կանչում հենց իրենց «ընկերներին», այլ ոչ թե օտար կատուների, ապացուցվել է գիտափորձով: Գիտնականները գիտափորձի մասնակից կենդանիներին լուսանկարներ են ցույց տվել տարբեր կատուների պատկերներով. նրանցից 19-ն ավելի երկար են նայել լուսանկարներին, որոնցում պատկերված չի եղել այն կատուն, որի անունը տրվել է: Ենթադրվում է, որ այդ պահին նրանք լուսանկարում իրենց ծանոթ կատվին են փնտրելիս եղել: Մեկ այլ փորձի ժամանակ կատուներին ցույց են տվել կա՛մ իրենց տիրոջ լուսանկարը, կա՛մ հենց իրենց եւ կանչել են անունով. 26 կատու ավելի երկար է նայել պատկերին, երբ անունն ու նկարը չեն համընկել: Կիոտոյի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ արդյունքները ցույց են տալիս, որ կատուները գիտեն միմյանց անունները ու, հավանաբար, նաեւ իրենց տերերի անունները:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01