Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը տեղեկացնում է՝ նկատի ունենալով 2021 թվականին Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ ձվի իրացման շուկայում արձանագրված իրավիճակը՝ կապված ձվի դեֆիցիտի և գնի ուռճացման հետ, ինչպես նաև 2022 թվականի տարեսկզբին ստեղծված իրավիճակին արձագանքելու և առկա ռիսկերը գնահատելու նպատակով՝ ընթացիկ տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նախաձեռնել էր վերահսկողական միջոցառումներ ձվի արտադրության և իրացման շուկայում: Ամփոփելով իրականացված պետական վերահսկողության արդյունքները՝ արձանագրվել է հետևյալ պատկերը՝ 1. վերահսկողություն է իրականացվել ձվի 10, այդ թվում նաև՝ բոլոր խոշոր արտադրողների մոտ՝ «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ («Շիրակի ձու» ապրանքանիշ), «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ, «Արզնու տոհմային ԹՏԽ» ԲԲԸ, «Աշտարակ ձու» ՍՊԸ, «Մյաս» ՍՊԸ («Ձու սննդային» ՏՊ), «Գնթունիք» ՍՊԸ, անհատ ձեռնարկատեր Ջանիկ Գյորգյան, «Գնդեվազ-ֆարմ» ՍՊԸ, «Սանփաուեր» ՍՊԸ: 2. Վերահսկողական միջոցառումներ են իրականացվել նաև իրացման ցանցում, որի շրջանակներում կատարվել են ձվի նմուշառում և լաբորատոր փորձաքննություններ՝ որոշելու համար ձվի թարմությունը: Ըստ այդմ՝ մի քանի տնտեսվարող սուբյեկտների մոտ հայտնաբերվել է չմակնշված ձվի խմբաքանակ, որի իրացման նկատմամբ սահմանվել է հսկողություն: Խմբաքանակի իրացումը թույլատրվել է միայն արտադրման օրվան համապատասխանող մակնշում անելուց հետո. երկու արտադրողի մոտ հայտնաբերվել է «Բ» դասի թռչնի ձու, որը թույլատրվում է իրացնել միայն արտադրական նպատակներով: Տվյալ խմբաքանակները վաճառվել են արտադրող կազմակերպություններին՝ այդ մասին ծանուցելով տեսչական մարմնին. իրացման ցանցում ևս արձանագրվել է «Բ» դասի ձվի իրացման փորձ, որը տեսչական մարմնի կողմից կանխվել է, իսկ խմբաքանակի իրացումը՝ կասեցվել. իրացման ցանցում հայտնաբերվել է նաև պիտանիության ժամկետն անցած հավի ձու, որի համար տրվել է արտադրանքի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագիր, կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում։ 3. Տեսչական մարմինի կողմից սահմանվել է հսկողություն տրված կարգադրագրերի և հանձնարարականների կատարման ընթացքի նկատմամբ։ Ձեռնարկված վերահսկողական միջոցառումների արդյունքում 2022 թ. ապրիլի 17-ի Սուրբ Զատկի տոնակատարությանն ընդառաջ, իրացման շուկայում արձանագրվել է բավարար քանակությամբ ձվի առկայություն, ինչը նպաստում է նաև դրա գնի արհեստական ուռճացման բացառմանը: Ավելին՝ շուկայում նկատվում է ձվի գնի նվազում: Այս պահին թռչնամիս և ձու արտադրողների մոտ իրականացվում է անասնահամաճարակային մշտադիտարկում:
15:09
14:48
14:35
14:19
14:02
13:42
13:32
13:13
12:44
12:17
11:37
11:35
11:06
10:56
10:35
10:09
09:56
09:42
09:33
09:12
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | |||
6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
27 | 28 | 29 | 30 | 31 |
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01
09:55
09:41
09:30
09:26
09:16
09:02
09:54
09:44
09:32
09:15
09:02
09:56
09:43
09:35
09:02
09:44
09:16
09:02
09:52
09:45
09:33
09:16
09:03
09:55
09:46
09:34
09:17
09:03