«Հայաստան» դաշինքն ունի գործողությունների հստակ ծրագիր, որի մանրամասներն առաջիկայում կներկայացվեն։ Ազատության հրապարակում լրագրողներին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ խնդրելով հայրենակիցներին փոքր-ինչ համբերել։
«Այնպիսի ժամանակաշրջան է, որ մեր գործողությունները պետք է հստակ ծրագրավորված ու համակարգված լինեն։ Մենք հենց այդպես ենք տրամադրված։ Սա բավականաչափ լուրջ գործողությունների ծրագիր է լինելու», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։ Նա կարևորեց ապակենտրոն գործողությունները, ցանցային պայքարն իր ձևով և բովանդակությամբ, որի դրսևորումներից մեկն էլ հենց Արթուր Վանեցյանն իրականացնում է ու դա շատ կարևոր է։ «Մենք գտնվում ենք չափազանց ծանր իրավիճակում, բայց համոզված եմ, որ մենք այս իրավիճակից դուրս ենք գալու, և այսպիսի օրակարգեր, Հայաստանի «կզած» քաղաքականություն տեղ չի ունենալու մեր իրականության մեջ», - ասաց Արամ Վարդևանյանը։ Նա դիմեց այն հայրենակիցներին, ովքեր այս ժամանահատվածում հիասթափվել, հուսահատվել են, սակայն դա այս իրավիճակում լուծում չէ. «Պետք է իսկապես զարթնել, վեր կենալ և դուրս գալ այդ թմբիրից։ Իսկապես պետք է համախմբվենք, միասնական լինենք և կհասնենք մեր արդյունքին»։ Հարցին, թե ի՞նչ ակնկալիք ունի Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլի 19-ին Մոսկվա կատարվելիք այցից, պատգամավորն ընդգծեց` Փաշինյանի թե միջազգային այցերից, թե առհասարակ իր գործողություններից որևէ դրական ակնկալիք չի ունեցել, չունի, հակառակը` մշտապես տագնապի զգացում ունի։
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56