Ապրիլի 18-ին Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը միասնական նամակ են ուղարկել Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքության դիվանապետ Կորյուն վարդապետ Բաղդասարյանը։
««Լոյսի» արարողության վերաբերյալ Իսրայելի ոստիկանությունը իր որոշած սահմանափակումների մասին Երուսաղեմի հայոց պատրիարքությանը տեղեկացնելուց հետո, պատրիարքության տարածած հաղորդագրության հրապարակումից երկու օր անց Երուսաղեմի Հին քաղաքի ոստիկանատան քրիստոնյաների բաժնի պատասխանատու սպան տեղեկացրեց, որ արարողությանը հայ մասնակիցների թիվը 200-ից բարձրացվել է 450-ի:
Պատրիարքությունը իր անհամաձայնությունը հայտնեց նաև այս թվի վերաբերյալ և ձեռնարկեց իրավատեր համայնքների հետ միասնական բողոք-նամակ գրելուն:
Այսօր իրավատեր երեք համայնքների Հոգևոր պետը՝ Երուսաղեմի հայ պատրիարքը, Երուսաղեմի հույն ուղղափառ պատրիարքը և Սուրբ Երկրի Քուստոսը հետևյալ միասնական նամակն են ուղարկել Իսրայելի մեծարգո նախագահ տիար Իսահակ Հերցոգին»,- նշված է վարդապետի գրառման մեջ` որին կցված է հոգևորականների նամակը:
«Նորին Գերազանցություն, Իսրայելի նախագահ
Մեծարգո Իսահակ Հերցոգ
Հղում ենք Ձեզ մեր ջերմ ողջույնները։
Այս համատեղ նամակով մեր անհամաձայնությունն ենք հայտնում Զատկի տոնակատարություններին առաջարկվող անընդունելի սահմանափակումների և սահմանված թվի կապակցությամբ։
2022 թվականի ապրիլի 11-ին ոստիկանությունը տեղեկացրեց, որ Զատկի տոնին միայն 1000 քրիստոնյա հավատացյալի է թույլատրվելու մասնակցել Սուրբ Հարության արարողությանը, թեև ընդունված է, որ հազարավոր մարդիկ մտնեն եկեղեցի այս տոնի առթիվ։ Ավելին, ոստիկանությունը հայտարարել է, որ այդ 1000-ից միայն 500-ին թույլ կտա մուտք գործել Քրիստոնեական թաղամաս և եկեղեցու բակին նայող տանիք»,- նշված է նամակում:
Եկեղեցիների ղեկավարները, որոնք պատասխանատու են միջոցառման համար, խորը մտահոգություն և անհամաձայնություն են հայտնում այս անարդար և անբացատրելի որոշման առնչությամբ, որը սահմանափակում է քրիստոնյա ուխտավորների հավատքի ազատ պաշտամունքի իրավունքը իրենց համար տարվա կարևորագույն այս օրը:
«Այս Սուրբ Աստվածածառայությունը, որը ձեռք է բերվել եկեղեցիների տևական համագործակցության շնորհիվ և շարունակվում է դարեր շարունակ, երբեք անվտանգության հետ կապված մտահոգությունների տեղիք չի տվել:
Համաշխարհային քրիստոնեական համայնքն այս սահմանափակումները մեկնաբանում է որպես քրիստոնյա փոքրամասնության անարդարացի թիրախավորում:
Ստատուս քվոյի կոմիտեն հավատարիմ է անվտանգ արարողությանը և խնդրում է, որ Իսրայելն աջակցի և թույլ տա քրիստոնյաներին՝ առանց սահմանափակումների տոնել Քրիստոսի Հարությունը:
Ստատուս-քվոյի կոմիտեն կոչ է անում Իսրայելին, ինչպես միշտ, ապահովել եկեղեցիների իրավունքը՝ կիրառելու իրենց սովորույթներն ու արարողությունները, և թույլ տալ քրիստոնյա ուխտավորներին ազատորեն մտնել Հին քաղաք և ճանապարհորդել դեպի Սուրբ Գերեզման:
Համաճարակի պատճառով զանազան և երբեմն խիստ սահմանափակումներից, երկու տարվա դժվարին պայքարից հետո կենսական նշանակություն ունի, որ բոլոր համայնքներին ևս մեկ անգամ թույլատրվի երկրպագել ազատ և առանց սահմանափակումների:
Մենք վստահ ենք Ձերդ Գերազանցության իմաստուն միջամտության մեջ, և օգտվելով առիթից՝ մաղթում ենք, որ Սուրբ Զատիկի տոնն անցկացնեք առողջ և երջանիկ՝ ձեր ընտանիքի և մտերիմների հետ միասին»,- եզրափակվում է հոգևորականների նամակը:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02