Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն ավագանու նիստում հայտարարեց, որ Երևանում 500 հավաքարար կստանա մաքուր 150.000 դրամ։ Նա նշեց, որ այս պահի դրությամբ թափուր հաստիք չունեն։ Նրա խոսքով, քաղաքում սանմաքրումը խնդիր է։ Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են ավելացնում հավաքարարների թվաքանակը, փոխքաղաքապետն ասաց. «Եթե ինձ հարց տայիք՝ քանի՞ հավաքարար է ընդհանրապես պետք քաղաքին, առանց զավեշտի, շատ լուրջ կասեի՝ 1 միլիոն 100, ամեն երևանցու հետևից մի հավաքարար է պետք։ Սա ասում եմ շատ ցավով։ Մենք առավոտյան ժամը 5։30-ին սկսում ենք սանմաքրումը, մաքրում ենք մայթեր, փողոցներ, ժամը 12։00-13։00-ին անցեք կամայական փողոցով ու կտեսնեք նորից աղբի մեջ կորած քաղաք։ Ընդամենը 4-5 ժամում քաղաքը վեր է ածվում աղբանոցի, յուրաքանչյուր երևանցի ձեռքին եղածը նետում է։ Կամ պետք է ամեն մեկի հետևից՝ 1,1 միլիոն մոխրաման պահող լինի կամ էլ… Քաղաքը հո՞ չենք ծածկելով աղբարկղերով։ Բավարար քանակի աղբարկղեր կան մեր քաղաքում՝ մեծ ու փոքր, չկա բավարար դաստիարակություն, պատասխանատվություն սեփական տան հանդեպ»,- ասաց Արեյանը։
Նա տեղեկացրեց, որ քաղաքն ունեի 12 միավոր փոշեկուլ, իրականցնում են աշխատանք հիմնականում փողոցներում, մայթերի վրա փոշեկուլով աշխատելը դժվար է։ «Քաղաքը փոխվել է, չի դատարկվում մեքենաներից, փողոցների եզրերին մեքենաների շարք է, ջրցանների աշխատանքը կիսով է արվում, հնարավոր չի լինում աշխատել փոշեկուլով, դրա համար աշխատում ենք 5։30-7։30-ին»,- ասաց Կամո Արեյանը։ Նա նշեց, որ քաղաքը փոշոտ է, քանի որ չունի պաշտպանիչ անտառային գոտի. «Աշխարհի հազվագյուտ քաղաքներից մեկն է, որ չունի պաշտպանիչ անտառային գոտի։ Մի թիզ անտառաշերտ Երևանը չունի իր հարակից պարագծով, որ քաղաքի ներսը պաշտպանի քամիներից։ Սա միայն ներսի փոշին չէ, վստահեցնում եմ։ Ջրային ռեսուրսի սակավություն կա, ջրային ավազանը թույլ է»,- նշեց Արեյանը։
Աղբյուր` Panorama.am
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02