Շվեդիայի կառավարությունը կասկածում է, որ արտասահմանից ժամանած անձինք են անցյալ շաբաթ անկարգություններ հրահրել շվեդական մի քանի քաղաքներում։ Այս մասին հայտարարել է արդարադատության նախարար Մորգան Յոհանսոնը, հայտնում է AP-ն։
Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ դանիացի ծայրահեղ աջ ակտիվիստը հայտարարել է Շվեդիայում հանրահավաքներ անցկացնելու մտադրության մասին: Ռասմուս Փալուդանն այրել է Ղուրանի օրինակները Դանիայում տեղի ունեցող իրադարձությունների ժամանակ, որտեղ նա նաեւ քննադատել է իսլամը։ Այն լուրերը, որ նա ցանկանում է նույնը Շվեդիայում անել, զայրույթ են առաջացրել:
Փալուդանը, որը դանիա-շվեդական երկքաղաքացիություն ունի, «կարծես ինչ-ինչ պատճառներով ատում է Շվեդիան եւ փորձում է վնաս պատճառել նրան: Ես չեմ հասկանում, թե ինչու», ասել է գլխավոր դատախազ Մորգան Յոհանսոնը:
Շվեդական Aftonbladet թերթին տված հարցազրույցում Յոհանսոնն անդրադարձել է այս տարվա սկզբին համացանցում տարածված այն պնդումներին, որ շվեդական սոցիալական ծառայություններն իբր առեւանգում են մահմեդական երեխաներին:
Ապատեղեկատվությանը հակազդելու համար ստեղծված շվեդական գործակալությունը հայտնել է, որ առեւանգման մեղադրանքների հետքը տանում է դեպի արաբալեզու կայք, որն աջակցություն է հայտնել «Իսլամական պետություն» խմբավորմանը:
Այն բանից հետո, երբ Փալուդանի ծրագրի մասին լուրերը հասել են Իրան եւ Արաբական Միացյալ Էմիրություններ, Թեհրանի եւ Դուբայի կառավարություններն, ի նշան բողոքի, կանչել են շվեդ դիվանագետներին:
Ընդհանուր առմամբ 26 ոստիկան եւ 14 այլ անձ է վիրավորվել անկարգությունների հետեւանքով, իսկ 20 ոստիկանական մեքենա ոչնչացվել կամ վնասվել է, հայտնել են պաշտոնյաները:
Վերջին անկարգությունները բռնկվել են կիրակի երեկոյան Շվեդիայի մեծությամբ երրորդ քաղաք Մալմյոյում, երբ մեծ մասամբ երիտասարդներից կազմված զայրացած ամբոխը հրկիզել է անվադողեր, աղբ եւ աղբամաններ մի տարածքում, որը հայտնի է հանցավորության բարձր մակարդակով:
Անկարգություններ եւ դաժան բախումներ են գրանցվել Շվեդիայի մի շարք այլ քաղաքներում: Նորչյոպինգում երեք մարդ վիրավորվել է։
Ազգային ոստիկանության ներկայացուցիչները երկուշաբթի ասել են, որ իրենք կասկածում են, որ անկարգությունների որոշ մասնակիցներ կապ են ունեցել հանցավոր խմբավորումների հետ, որոնք միտումնավոր թիրախ են դարձնում ոստիկանությանը:
16:15
16:03
15:47
15:35
15:19
15:03
14:48
14:33
14:17
14:02
13:45
13:23
13:08
12:45
12:25
12:04
11:53
11:36
11:27
11:13
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:35
09:26
09:13
09:02
09:53
09:44
09:35
09:25
09:12
09:01
09:45
09:32
09:23
09:15
09:02
10:06
09:53
09:46
09:35
09:24
09:13
09:01
09:25
09:14
09:02
09:58
09:45
09:34
09:26
09:13
09:02
09:02
09:45
09:35
09:27
09:12
09:01
09:45
09:34
09:26
09:14
09:02
10:05
09:53
09:45
09:34
09:26
09:13