«Ռոսավիացիա»-ն ավիաընկերություններին խորհուրդ է տվել առանց ամերիկյան գլոբալ նավիգացիոն արբանյակային համակարգի (GPS) օգտագործման նախապատրաստվել թռիչքներին: Դա պայմանավորված է GPS-ի հնարավոր անջատմամբ, ինչպես նաեւ GPS ազդանշանների «խլացմամբ» եւ սփուֆինգ հարձակումներով Կալինինգրադի մարզում, Սեւ ծովի վրայով, Ֆինլանդիայի արեւելքում եւ Միջերկրական ծովում թռնելիս, գրում է «Իզվեստիա»-ն։
Ռուսաստանի ավիացիոն իշխանություններն ավիափոխադրողներին խնդրել են առանց GPS-ի պատրաստվել թռիչքներին։ Օդային տրանսպորտի դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Դմիտրի Յադրովը այդպիսի հանձնարարականներով նամակ է ուղարկել Օդային երթեւեկության կառավարման պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Իգոր Մոիսեենկոյին եւ գործակալության միջտարածաշրջանային տարածքային բաժինների ղեկավարներին։
«Ռոսավիացիա»-ն Օդային երթեւեկության կառավարման պետական կորպորացիային հանձնարարել է «օգնություն ցուցաբերել ինքնաթիռի անձնակազմին GPS-ի անջատման դեպքում»: Օդաչուներին խորհուրդ է տրվել անհապաղ տեղեկացնել ավիադիսպետչերներին «GPS-ի խափանումների, դրա անոմալ աշխատանքի» կամ դրա հետ կապված ավիոնիկայի մասին: Փոխադրողները պետք է գնահատեն GPS ազդանշանն օգտագործող նավիգացիոն գործիքների եւ օդանավային համակարգերի խափանումների հետ կապված ռիսկերն ու սահմանափակումները, ինչպես նաեւ լրացուցիչ վերապատրաստում անցկացնեն թռիչքային անձնակազմի հետ՝ արբանյակային նավիգացիոն համակարգերի աշխատանքի խափանումների դեպքում գործողությունների մշակման համար:
Նամակում Դմիտրի Յադրովը պարզաբանել է, որ առաջարկությունները կապված են մարտի 17-ին հրապարակված եվրոպական ավիացիոն կարգավորող մարմնի տեղեկատվության հետ։ Ըստ հաղորդագրության՝ փետրվարի 24-ից հետո «խլացման» եւ GPS ազդանշանների հնարավոր փոխարինման (սփուֆինգի) դեպքերը հաճախակիացել են։ Դրանք նկատվել են թռիչքների տարբեր փուլերում Կալինինգրադի տարածաշրջանում, Բալթիկ ծովի ավազանի երկրների մոտ, Ֆինլանդիայի արեւելյան մասում, Սեւ ծովում, Արեւելյան Միջերկրածովում, Իսրայելում, Կիպրոսում, Լիբանանում, Սիրիայում, Թուրքիայում եւ Հյուսիսային Իրաքում, ասվում է «Եվրոմիության ավիացիոն անվտանգության գործակալության (EASA) տեղեկագրում։
Մարտի 19-ին «Ռոսկոսմոս» պետական կորպորացիայի ղեկավար Դմիտրի Ռոգոզինը հայտարարել էր, որ դիտարկվում է Ռուսաստանը GPS արբանյակային կապի համակարգից անջատելու հարցը։ Սակայն նա նշել էր, որ տեխնիկապես դա շատ դժվար է անել, քանի որ GPS-ը չի կարող ընտրովի անջատվել Ռուսաստանի ուղղությամբ եւ չանջատվել այլ մայրցամաքների եւ երկրների ուղղությամբ:
«Աէրոֆլոտ»-ում, S7 Airlines-ում, «Ռոսիա»-յում, «ԻրԱէրո»-ում եւ «Պոբեդա»-ում «Իզվեստիա»-ին հայտնել են, որ փետրվարի 24-ից հետո օդաչուները միջամտություն եւ GPS-ի խափանումներ չեն արձանագրել եւ համակարգի հետ կապված խնդիրների մասին հաղորդումներ չեն եղել:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02