Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում է հարգել Ցեղասպանության ժամանակ զոհված բոլոր հայերի հիշատակը: Այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ապրիլքսանչորսյան հայտարարության մեջ:
«1915 թ. ապրիլի 24-ին օսմանյան իշխանությունները ձերբակալել են Կոստանդնուպոլսի հայ մտավորականությանն ու հասարակական գործիչներին: Այդպես սկսվել է Հայոց ցեղասպանանությունը՝ 20-րդ դարի ամենասարսափելի, զանգվածային չարագործություններից մեկը: Այսօր մենք ոգեկոչում ենք մեկուկես միլիոն հայերի հիշատակը, որոնք տեղահանվել են, սպանվել բնաջնջման արշավի շրջանակում, եւ սգում ենք այդքան մարդկանց ողբերգական մահը:
Մտորելով Հայոց ցեղասպանության մասին՝ հաստատում ենք մեր խոստումը՝ պահպանելու զգոնությունն ատելության կործանարար ազդեցության նկատմամբ՝ դրա բոլոր դրսեւորումներում: Մենք կրկին պարտավորվում ենք խոսել եւ վերջ դնել չարագործություններին, որոնք անբուժելի սպիեր են թողնում աշխարհում: Եվ սգալով այն ամենի համար, ինչ կորսվել է «Մեծ Եղեռնի» ժամանակ, եկեք կրկնապատկենք մեր ջանքերն՝ ուղղված ապաքինմանն ու ավելի լավ, խաղաղ աշխարհի կառուցմանը, որը ցանկանում ենք մեր երեխաների համար: Աշխարհ, որում պահպանվում են մարդու իրավունքները, որտեղ մոլեռանդության եվ անհանդուրժողականության արատները չեն ընդգրկվում մեր առօրյայում եւ որտեղ կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ:
Սա նաեւ հայ ժողովրդի ուժի եւ տոկունության մասին մտածելու պահն է: Վերապրելով Ցեղասպանությունը՝ հայ ժողովուրդը լի էր իր համայնքը եւ իր մշակույթը վերականգնելու վճռականությամբ, հաճախ նոր տներում եւ նոր հողում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում:
Ամերիկահայերը Միացյալ Նահանգների հյուսվածքի կենսական կարեւոր մասն են կազմում: Նրանք մեր երկիրն ավելի ուժեղ ու դինամիկ են դարձնում, թեեւ շարունակում են կրել ողբերգական գիտակցումն այն բանի, թե ինչի միջով են ստիպված եղել անցնել իրենց նախնիները: Մենք ընդունում ենք նրանց ցավը եւ հարգում նրանց պատմությունը:
Այսօր՝ 107 տարի անց, ամերիկացի ժողովուրդը շարունակում հարգել բոլոր հայերին, որոնք զոհվել են Ցեղասպանության հետեւանքով»:
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01