Գերմանիայի ընդդիմադիր Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) առաջնորդ Ֆրիդրիխ Մերցը կոչ է արել վերանայել Գերմանիայի արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության քաղաքականությունը վերջին երկու տասնամյակում, հայտնում է DW-ն։
«Գերմանիայի վերջին 20 տարվա արտաքին քաղաքականությունը եւ անվտանգության ողջ քաղաքականությունը ավերակների մեջ են։ Երբ այս պատերազմն ավարտվի, մենք պետք է ուշադիր վերլուծենք, թե ինչպես է դա տեղի ունեցել»,- ասել է նա Bild am Sonntag թերթին։
Նա չի խնայել իր կուսակցությանը՝ հայտարարելով, որ վերջին երկու տասնամյակում պաշտպանության ոլորտում «լուրջ ձախողումներ» են գրանցվել։ «Հետադարձ հայացք գցելով՝ մենք, ցավոք, պետք է արձանագրենք, որ վերջին 20 տարիների պաշտպանության բոլոր նախարարները ոչ ճիշտ որոշումներ են կայացրել՝ կապված տեխնիկայի եւ զորքերի վիճակի հետ»,- ասել է Մերցը:
2005թ․ վերջից մինչեւ 2021թ․ վերջը ՔԴՄ-ն եւ նրա քույր կուսակցություն ՔՍՄ-ն են զբաղեցրել պաշտպանության նախարարությունը։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը փետրվարին հայտարարել էր գերմանական զինված ուժերի հզորացման ծրագրի մասին՝ երկրի զինված ուժերի մեծացման համար 100 մլրդ եվրոյի հատուկ փաթեթ խոստանալով։ Նա նաեւ խոստացել էր Գերմանիայի պաշտպանության տարեկան ծախսերն ավելացնել մինչեւ ՀՆԱ-ի 2 տոկոսը՝ ՆԱՏՕ-ի պահանջներին համապատասխան:
21:36
21:12
20:45
20:20
18:05
17:46
17:23
17:08
16:45
16:24
15:52
15:34
15:14
14:33
14:14
13:45
13:03
12:49
12:24
12:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02
09:45
09:36
09:25
09:16
09:02
09:58
09:45
09:37
09:23
09:14
09:02