Այսօր՝ Կոմիտասի պողոտայում բողոքի ակցիա իրականացնող եւ այնտեղից բերման ենթարկված 5 դաշնակցական երիտասարդները ենթարկվել են վարչական ձերբակալման, իբր, ոստիկանների օրինական պահանջը չկտարելու համար: Այս մասին հայտնեց փաստաբան Վահե Գրիգորյանը: «Նրանց նկատմամբ կազմվել է վարչական ձերբակալման արձանագրություն, ինչպես նաեւ օրինական պահանջին չենթարկվելու վերաբերյալ արձանագրություն: Իհարկե, եթե դրան հետեւի վարչական ակտի կամ տուգանք նշանակելու որոշման ընդունում, դրանք միանշանակ կլինի բողոքարկում: Հաշվի առնելով իշխանության գործելաոճը, կարելի է ասել նրանք վարչական ձերբկալման են ենթարկվել ոստիկանների պահանջին չենթարկվելու համար, այսինքն հանենք «օրինական» տերմինը»,-ասաց նա: Գրիգորյանը տեղեկացրեց, որ անձամբ հնդիպել բոլոր 5 երիտասարդների հետ. «Նրանք գտնվում են լավ վիճակում, որեւէ վնասվածք չեն ստացել: Փաստաթղթավորումից հետո ազատ կարձակվեն եւ միասին կշարունակենք այն գործողությունները, որոնք իրականացրել ենք»: Իր հերթին ՀՅԴ Երիտասարդական միության անդամ Գեղարդ Մութաֆյանը նշեց, որ ոստիկանների գործողություններից իրենք չեն ընկճվել. «Ոչինչ չի փոխվել, ոչ մի բանից ընկճվել չկա. պայքարը շարունակական է այնքան ժամանակ, քանի դեռ չենք հեռացրել այս դավաճան իշխանություններին: Դուա անընդհատ կտեսնեք տարբեր տեսակի անհնազանդության ձեւեր, բողոքի դրսեւորումներ: Այսօր այսքանն է, 18.30-ին Սուրբ Խաչ եկեղեցու մոտից շարունակելու ենք իրազեկման երթը: Կոչ եմ անում Երեւանի բնակչությանը միանալ մեզ»: Ավելի վաղ հայտնել ենք,որ Երեւանում՝ Արաբկիր վարչական շրջանում դաշնակցական երիտասարդները փողոց էին փակել՝ վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան», «առանց թուրքի Հայաստան», «Միացում, պայքար, հաղթանակ»։ Ընդդիմությունը հայտարարել է պայքարի երկրորդ փուլի մասին: Նախօրեին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտարարել էր, որ այսօր առավոտյան Իջեւանից երթով գալիս են Երեւան: Բացի այդ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի կողմնակիցները երեւանի փողոցնորում իրազեկման ակցիա են իրականացնում «սամոկատներով» եւ Հայաստանի դրոշներով:
18:52
18:35
18:16
18:01
17:52
16:45
16:32
16:05
15:33
15:06
14:46
14:25
13:02
12:35
12:04
11:08
10:52
10:44
10:19
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56