Դաշնային մաքսային ծառայությունը (ԴՄԾ) եւ արդյունաբերության ու առեւտրի նախարարությունը դրական եզրակացություն են տվել այն բիզնես-առաջարկին, որով Ռուսաստանից Եվրասիական տնտեսական միության երկրներ թռչող ուղեւորներին թույլ կտրվի գնումներ կատարել անմաքսատուրք առեւտրի խանութներում։ Այս մասին գրել է «Ведомости» թերթը՝ հղում կատարելով ՌԴ կառավարությանը մոտ գտնվող աղբյուրին։ Ինչպես գրել է պարբերականը, 2019թ. ԵՏՄ-ում ուժի մեջ է մտել նորմ, որը ներմիութենական ուղեւորներին թույլ է տալիս գնումներ կատարել անմաքսատուրք առեւտրի խանութներում՝ միության այլ երկրներ (Հայաստան, Բելառուս, Ղազախստան եւ Ղրղըզստան) թռչելիս։ ԵՏՄ-ի Մաքսային օրենսգիրքը թույլ է տալիս duty free ապրանքներ ձեռք բերել ֆիզիկական այն անձանց, որոնք Միության մի երկրից մյուսն են թռչում։ Ընդ որում՝ ՌԴ օրենսդրությունում կա «ոչ կոռեկտ ձեւակերպում», որը բացառում է duty free ապրանքների վաճառքի հնարավորությունը Ռուսաստանից թռչող ներմիութենական ուղեւորների համար, նշվել է ԴՄԾ-ի՝ կառավարությանն ուղղված պատասխանում (թերթն ունի այդ պատասխանը)։ ԴՄԾ-ն առաջարկել է փոփոխություններ մտցնել «ՌԴ-ում մաքսային կարգավորման մասին եւ առանձին օրենսդրական ակտերում փոփոխություններ մտցնելու մասին» օրենքի 380-րդ հոդվածում, որով սահմանվում են այն պահանջները, որոնք վերաբերում են անմաքսատուրք առեւտրի խանութների գտնվելու վայրերին։ Դրա համաձայն՝ առեւտրի սրահները պետք է գտնվեն այնպիսի տեղերում, որպեսզի Ռուսաստանից չմեկնող ուղեւորները չկարողանան այնտեղ ապրանքներ ձեռք բերել։ ԴՄԾ-ի ներկայացուցիչը հաստատել է, որ ծառայությունն առաջարկում է համապատասխան փոփոխություններ մտցնել օրենքում՝ հավաստիացնելով, որ օրենսդրական նախաձեռնության իրավունքը այս դեպքում պատկանում է ֆինանսների նախարարությանը։ Ֆինանսների նախարարության ներկայացուցիչը «Ведомости»-ին տեղեկացրել է, որ գերատեսչությունը պաշտպանում է բիզնես-առաջարկը, քանի որ առաջարկվող փոփոխությունները կմեծացնեն duty free խանութների շրջանառությունը՝ միջազգային ուղեւորափոխադրումների նվազման պայմաններում։ Նախարարության ներկայացուցիչը թերթին տեղեկացրել է, որ արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը նույնպես պաշտպանում է նախաձեռնությունը։ Նա ավելացրել է, որ օրինագծի մշակմամբ զբաղվում է ֆինանսների նախարարությունը, նախատեսվում է նախաձեռնությունը կառավարություն ներկայացնել մայիսի կեսին։ Ինչպես «Ведомости»-ին տեղեկացրել է դաշնային պաշտոնյան, նախաձեռնությունը քննարկվում է, բայց դեռեւս չի ներկայացվել ԵՏՄ Խորհրդի դիտարկմանը։
14:23
14:08
13:52
13:37
13:21
13:15
13:02
12:33
12:07
11:47
11:22
10:34
10:03
21:09
21:07
21:04
20:45
20:16
19:19
19:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01