Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Ասպրամ Կրպեյանի եւ Գեղամ Նազարյանի Իջեւանից գլխավորած երթի այսօրվա վերջնակետը Դիլիջանն է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ասպրամ Կրպեյանը։
«Արդեն մի քանի ժամ է՝ շարժվել ենք։ Մեր տրամադրությունը շատ լավ է, մարտական ենք տրամադրված, իսկ մեր հայրենակիցների ջերմ խոսքերն էլ մեզ ավելի են ոգեւորում»,- ասաց պատգամավորը։ Ասպրամ Կրպեյանի խոսքով՝ իրենց բավականին շատ մարդիկ են միանում հատկապես երեկոյան։ «Եթե չեն էլ կարողանում մեզ հետ քայլել, անպայման մոտենում են, խոսում են։ Միշտ հարցնում են, թե ինչի կարիք ունենք, եւ եթե անգամ մենք պատասխանում ենք, որ ամեն ինչ նորմալ է, ոչնչի կարիք չունենք, իրենք անպայման իրենց հետ ինչ-որ բան են բերում։ Մարդիկ անգամ մեքենայի ազդանշաններով են իրենց աջակցությունը հայտնում մեզ։ Մեզ հետ տարբեր տարիքի մարդիկ են քայլում՝ երիտասարդներից մինչեւ տատիկ պապիկներ»,- ընդգծեց Ասպրամ Կրպեյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը հայտնել էր ապրիլի 25-ից մեկնարկող ակտիվ պայքարի նոր փուլի մասին, որի շրջանակներում Հայաստանի 4 խորհրդանշական վայրերից երթով շարժվելու են դեպի Երևան։ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Ասպրամ Կրպեյանը նախօրեին՝ ապրիլի 25-ին, մի խումբ իջևանցիների հետ երթով Իջևանից շարժվել են դեպի Երևան։ «Դիմադրություն» շարժման երկրորդ խումբը այսօր՝ ապրիլի 26-ին, սկսել է իր քայլերթը Տիգրանաշենից։ Այն գլխավորում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Հաջորդ երկու խմբերը շարժվելու են դեպի Երեւան Սարդարապատից եւ Բաշ-Ապարանից։ Իսկ մինչ այս խմբերի Երեւան հասնելը մայիսի 1-ին ընդդիմությունը մեծ հանրահավաք կանցկացնի Երեւանում։ Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության» շարժման իրազեկման ակցիան։
17:43
17:29
17:13
16:57
16:48
16:34
16:17
15:58
15:43
15:29
15:14
14:58
14:36
14:22
13:59
13:47
13:34
13:22
13:20
13:09
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 |
09:57
09:45
09:34
09:26
09:15
09:02
09:44
09:35
09:25
09:17
09:02
09:56
09:45
09:37
09:26
09:17
09:02
09:53
09:38
09:27
09:13
09:02
09:58
09:45
09:35
09:27
09:13
09:04
09:59
09:46
09:37
09:25
09:14
09:02
09:56
09:45
09:36
09:23
09:09
09:56
09:42
09:25
09:13
09:02
09:58
09:44
09:36
09:27
09:13
09:02